Գլխավոր տեղեկություն
Номер
N 1542-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 30.09.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.09.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
28.09.2024
Дата вступления в силу
01.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1542-Լ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ, 53-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան


28.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 26-ի N 1542-Լ որոշման

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1․ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջության, հանրային առողջության և միջազգային հանրության անվտանգության համար: ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի՝ 2024 թվականի «Աշխարհի թմրամիջոցների զեկույցի» (այսուհետ՝ զեկույց)1 համաձայն՝ համաշխարհային մակարդակում վերջին տասնամյակում գրանցվել է թմրամիջոցների գործածման աճ, որը կազմել է մոտ 20%։ Ըստ զեկույցի՝ 15-64 տարեկան յուրաքանչյուր 18 անձից մեկը վերջին 12 ամսում գործածել է թմրամիջոցներ, և յուրաքանչյուր 81 անձից մեկն ունի թմրամիջոցների գործածման խանգարում (drug use disorder)։ Համաշխարհային մակարդակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ռեկորդային մակարդակը և թմրամիջոցների շուկաների ընդլայնումը պարտավորեցնում են զարգացնելու այս ոլորտում պետական քաղաքականությունը։

2. Նշված ոլորտում իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ մտահոգիչ և բնութագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների աճող մակարդակով, դրանց արդյունքում գոյացած եկամուտների օրինականացման ռիսկերի բարձրացմամբ:

3. Նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի շնորհիվ առցանց շուկաները, սոցիալական մեդիա հարթակներն ու ցանցերը դարձել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպման հիմնական վայրեր: Կրիպտոարժույթը նույնպես ակտիվորեն օգտագործվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դյուրին դարձնելու համար, ինչը լուրջ խոչընդոտ է իրավապահ մարմինների աշխատանքի համար, քանի որ կրիպտոարժույթի շրջանառության իրավական դաշտը լավ կարգավորված չէ։

4. Քանի որ տեխնոլոգիական առաջընթացը շարունակաբար օգտագործվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հեշտացնելու համար, իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կանխելու և քննելու համար ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը նույնպես կարևոր է: Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Քրեական ոստիկանությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը, որի ջանքերի շնորհիվ 2023 թվականին կտրուկ աճել են համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերը: Միաժամանակ այս ոլորտում իրավապահ մարմինների աշխատանքի լավարկման, ժամանակակից գործիքների և մեթոդաբանության կիրառման անհրաժեշտությունը ևս առկա է։

5. Նկատի ունենալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության անդրազգային բնույթը՝ առանձնահատուկ կարևորություն ունի նաև այս ոլորտում արդյունավետ և գործուն միջազգային համագործակցության զարգացումը։ Բացի այդ, քանի որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը նպաստում է ահաբեկչության, թրաֆիքինգի, կոռուպցիայի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության այլ տեսակների ֆինանսական բազայի ընդլայնմանը, դրա կանխարգելումն անհապաղ և առաջնահերթ ուշադրություն է պահանջում:

6. Ե՛վ 2023, և՛ 2024 թվականները ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել են որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ։ 2024 թվականի փետրվարին Կառավարության որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որն ապահովում է այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջև մշտական հաղորդակցությունը։

7. Միաժամանակ առանցքային է, որ պետական քաղաքականությունը պատշաճ և համընդգրկուն ձևով ներառի ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այլ նաև հանրային առողջության խնդիրներին արձագանքը և անհատների առողջության, այդ թվում՝ հոգեկան առողջության ու սոցիալական ինտեգրման համար բացասական հետևանքները չեզոքացնելուն ուղղված քայլերը։ Թմրամիջոցների գործածման հետևանքով տուժածների առողջության վերականգնման և սոցիալական վերաինտեգրման համար պետք է որդեգրվեն նոր մեթոդներ և մոտեցումներ, որոնց առանցքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքն է։

8. Թմրամիջոցների գործածումը կարող է հանգեցնել լուրջ առողջական հետևանքների, այդ թվում՝ հանգեցնելով մահվան։ Թմրամիջոցների չարաշահման կանխարգելումն ու բուժումը սահմանվել են որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման 3-րդ նպատակի թիրախ (կետ 3.5)։ Զեկույցի համաձայն՝ 2019 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում տարեկան թմրամիջոցների գործածման հետ ուղղակի կապ ունեցող առնվազն 160.000 մահ է գրանցվել։ Ընդ որում՝ թմրամիջոցների գործածման հետևանքով մահացության թվերը տարեցտարի աճում են։

9. Թմրամիջոցների ներարկային օգտագործումը լրացուցիչ ռիսկեր է առաջացնում հանրային առողջության տեսանկյունից, հատկապես՝ կապված սեռավարակներով կամ ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգի հետ։ Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի դրությամբ թմրամիջոցներ ներարկային օգտագործող (այսուհետ՝ ԹՆՕ) մոտ 1.6 միլիոն մարդ ապրում են ՄԻԱՎ-ով, որը կազմում է ԹՆՕ-ների մոտ ⅛-րդ մասը։ ԹՆՕ-ների կողմից ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը մոտ 14 անգամ ավելի մեծ է, քան բնակչության մնացած հատվածի։ Բացի այդ, 2022 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում ԹՆՕ-ների գրեթե 50%-ի մոտ ախտորոշվել է հեպատիտ C։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականների համաձայն՝ հեպատիտ С-ով վարակված անձանց մոտ 23%-ը ԹՆՕ-ներ են։

10. Կարևոր է նաև, որ պետական քաղաքականությունը հաշվի առնի ազգաբնակչության տարբեր խմբերի կարիքներն ու առանձնահատկությունները։ Զեկույցի համաձայն՝ վերջին տարվա ընթացքում թմրամիջոցներ գործածած յուրաքանչյուր չորս անձից մեկը կին է։ Միաժամանակ ամբողջ աշխարհում կանանց դեպքում թմրամիջոցների գործածման խանգարումների բուժման ընդգրկումն ավելի քիչ է, քան տղամարդկանց։ Այլ խոսքերով՝ թմրամիջոցներ գործածող կանանց ավելի փոքր մասն է ստանում անհրաժեշտ բուժում, քան տղամարդկանց։

11. Բացի այդ, զեկույցով նաև նշվել է, որ թմրամիջոցների գործածումը, թմրամիջոցների գործածման խանգարումը և թմրամիջոցների ներարկային օգտագործումը, որպես կանոն, ավելի հաճախ են հանդիպում որոշակի բնակության վայր չունեցողների, հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցողների և կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցող անձանց մոտ։ Նման իրավիճակն անխուսափելի հրամայական է ստեղծում Կառավարության համար՝ վերանայելու ինչպես կանխարգելման, այնպես էլ սոցիալ-հոգեբանական վերականգնման միջոցները՝ դրանք գենդերազգայուն դարձնելու և բնակչության տարբեր խմբերի կարիքները հաշվի առնելու նպատակով։

12. Վերոգրյալի համատեքստում է, որ ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառել է մինչև 2025 թվականը մշակել այս ոլորտում պետական քաղաքականությունն արտահայտող ազգային ռազմավարություն։ Սույն ծրագիրն արտացոլում է 2025 թվականից մինչև 2027 թվականները այս ոլորտում պետական քաղաքականության մեկնարկը և ներառում է հիմնական ուղղություններն ու խնդիրները, որոնց ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական նշված երեք տարվա ընթացքում։

13. Ինչպես արդեն նշվեց, պետական քաղաքականությունը պետք է հասցեագրի ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, այնպես էլ նպաստի թմրամիջոցներ գործածող անձանց առողջության պահպանման իրավունքի և սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովմանը։ Միաժամանակ նկատի ունենալով ինչպես անհատի, այնպես էլ հանրային առողջության տեսանկյունից թմրամիջոցների գործածման վտանգները՝ առանցքային է նաև թմրամիջոցների գործածման կանխարգելումը։

14. Ըստ այդմ՝ ծրագրի 3 ռազմավարական նպատակներն են՝

1) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում.

2) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար.

3) թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնման և վերաինտեգրման, ինչպես նաև հանրային առողջության պահպանման ապահովում։

 

2. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ

 

15. Հայաստանի Հանրապետությունում տարեցտարի աճում է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը: Մասնավորապես, ըստ ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2018 թվականին գրանցվել է 877, 2019 թվականին՝ 1088, 2020 թվականին՝ 1226, 2021 թվականին՝ 1544, 2022 թվականին՝ 2266, 2023 թվականին՝ 5070, իսկ 2024 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում՝ 1800 դեպք: Ըստ այդմ՝ 2018 թվականից մինչև 2022 թվականը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցանքների թվի մոտ 158%, իսկ 2022 թվականից մինչև 2023 թվականի ավարտը՝ 123,7% աճ։

16. Ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալների՝ 2023 թվականին ևս աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների դեպքերը (2022 թվականին՝ 2266, 2023 թվականին՝ 5070 կամ 123.7% աճ)։ Ընդ որում՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2023 թվականին աճել են 1771-ով կամ 171.8%-ով՝ կազմելով 2802՝ նախորդ տարվա 1031-ի դիմաց։

17. Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության մասին 2023 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ նման աճը պայմանավորած է նաև քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ և իրավակիրառ պրակտիկայում նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքերում դրանք իրացնելու փաստով քրեական վարույթներ նախաձեռնելու ձևավորված պրակտիկայի առկայությամբ։ Բացի այդ, աճը պայմանավորված է նաև իրավապահ մարմինների կարողությունների և ապօրինի շրջանառության դեպքերին արձագանքի լավարկմամբ, ինչից ելնելով՝ նախկինում լատենտային բնույթ ունեցող դեպքերի մի մասը հնարավոր է եղել բացահայտել։ Միաժամանակ, անգամ այս պարագայում նման աճը մասամբ կարող է պայմանավորած լինել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ընդհանուր աճով, հատկապես որ, համաձայն Հայաստանի Հանրապետության դատախազության տարեկան հաղորդման՝ նույնիսկ արձանագրված դեպքերի, նախաձեռնված վարույթների աճի պայմաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության գրանցված դեպքերի քանակը չի արտացոլում իրական պատկերը:

18. Գրանցվել է նաև թմրամիջոցների հետ կապված վարչական իրավախախտումների դեպքերի որոշակի աճ։ Մասնավորապես, 2021 թվականին արձանագրվել է նման 298, 2022 թվականին՝ 363, 2023 թվականին՝ 387, իսկ 2024 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում՝ 281 դեպք: Ըստ այդմ՝ 2021 թվականից մինչև 2023 թվականի ավարտը ընկած ժամանակահատվածում աճը կազմել է 89 դեպք կամ 29.8 տոկոս:

19. Ըստ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների՝ աճել է նաև թմրանյութեր գործածող անձանց թիվը: 2018 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ հանրապետությունում «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառված է եղել 6951 անձ, այդ թվում՝ 116 կին և 5 անչափահաս, 2019 թվականին՝ 7209 անձ, այդ թվում՝ 132 կին և 8 անչափահաս, 2020 թվականին՝ 7392 անձ, այդ թվում՝ 141 կին և 6 անչափահաս, 2021 թվականին՝ 7570 անձ, այդ թվում՝ 149 կին և 4 անչափահաս, իսկ 2022 թվականին՝ 7612 անձ, այդ թվում՝ 151 կին և 6 անչափահաս։ Այս տվյալներում ներառված են ինչպես բուժման նպատակով ընդունված անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների որոշումներով հաշվառված անձինք:

20. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունքում վերջին տարիներին հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ, այդ թվում՝ «մարիխուանա», «հաշիշ», «կոկաին», «ափիոն», «հերոին», «մեթադոն» և այլն: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում ունի կանեփից պատրաստված թմրամիջոցների գործածումը («մարիխուանա», «հաշիշ»), որը վայրի կերպով աճում է հանրապետության ողջ տարածքում: Այդ թմրամիջոցները մատչելի են հասանելիության և գնային տեսանկյուններից:

21. Տարեցտարի աճում են նաև բնակչության առողջության համար առավել վտանգ ներկայացնող սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները:

22. Իրանի Իսլամական Հանրապետությունից են ներկրվում հանրապետության տարածքում սպառվող «հերոին», «ափիոն», «մեթամֆետամին» և «հաշիշ» տեսակի թմրամիջոցները: Վերջին տարիներին արձանագրվում են Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից «մեֆեդրոն» և «ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոցների ներմուծման դեպքեր: Միևնույն ժամանակ եվրոպական երկրներից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից փոստային առաքանիների միջոցով հանրապետություն ապօրինի ներկրվում են «մարիխուանա», «կոկաին», «հաշիշի յուղ», «մեթադոն», «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև տարբեր տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր: Հատկապես ավելացել են «մեթամֆետամին», «ալֆա-ՊՎՊ», «մեֆեդրոն» և «հերոին» տեսակի թմրամիջոցների շրջանառության դեպքերը, որոնք ամբողջությամբ ներկրվում են արտերկրից:

23. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում՝ թմրամիջոցների արագ տարածման միջոց է դարձել համացանցը: Համացանցում տեղադրված հրապարակային գովազդների միջոցով հնարավոր է դարձել ձեռք բերել և փոխանցել թմրամիջոցներ, վճարել դրանց համար առցանց դրամական փոխանցումներով:

24. Ուսումնասիրությունները և մշտադիտարկումը ցույց են տալիս, որ միայն «Տելեգրամ» սոցիալական հարթակում առկա են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող, թմրամիջոցներ գովազդող կամ դրանց մասին այլ տեղեկատվություն տրամադրող բազմաթիվ ալիքներ, որոնց թիվն օրեցօր աճում է:

 

3. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

3.1. Ռազմավարական ուղղություն 1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում

 

25. Թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարի, անհատի և հանրային առողջության պահպանման տեսանկյունից առաջնային կարևորություն ունի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելումը։

26. Կանխարգելմանն ուղղված միջոցառումները նպատակ ունեն կանխելու անհատների կողմից թմրամիջոցների գործածումը և չարաշահումը։

27. Կանխարգելմանն ուղղված միջոցառումները տարաբնույթ են և ներառում են ինչպես թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների և ռիսկերի մասին բնակչության իրազեկվածությունն ապահովելուն ուղղված, այնպես էլ միջավայրային փոփոխություններ ստեղծող գործողություններ, որոնք կնպաստեն հնարավոր ռիսկային խմբերի բարեկեցությանը և այդպիսով կնվազեցնեն նրանց կողմից թմրամիջոցներ գործածելու և կախվածություն ձևավորելու ռիսկերը։

28. Թմրամիջոցների գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկումն ուղղված է նաև ապահովելուն, որ թմրամիջոցների գործածման վերաբերյալ որոշումն անձանց կողմից կայացվի այն պայմաններում, երբ նրանք հնարավորինս տեղեկացված են և ամբողջությամբ գիտակցում են իրենց կողմից թմրամիջոցներ գործածելու հնարավոր վնասների մասին։ Թմրամիջոցների գործածման կանխարգելման միջազգային չափանիշների2 համաձայն՝ թմրամիջոցների և դրանց գործածման հետևանքների վերաբերյալ գիտելիքի պակասը անհատի խոցելիությունը մեծացնող հիմնական գործոններից է։

29. Ըստ այդմ՝ նշված ոլորտում անհրաժեշտ է՝

1) զանգվածային լրատվության և տեսալսողական մեդիայի միջոցով համակարգային կերպով լուսաբանել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ իրականացվող միջոցառումները, ինչը ենթադրում է մի քանի հարթակների (տեսալսողական մեդիա, սոցիալական ցանցերում իրավասու պետական մարմինների պաշտոնական էջեր, առցանց լրատվամիջոցներ) օգտագործմամբ նշված ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրում հանրությանը.

2) իրականացնել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման վնասների վերաբերյալ տեղեկատվական արշավներ։ Ընդ որում՝ կարևոր է, որ նման արշավները ևս ներառեն տարբեր հարթակներով տարածվող և տարբեր ձևաչափերով նյութեր՝ տեսանյութեր, տեքստային նյութեր, պաստառներ և այլն։ Նման մոտեցումը կապահովի առավել լայն լսարանին արշավի նյութերի հասանելիությունը և կդյուրացնի արշավի շրջանակներում ընտրված հիմնական ուղերձների ընկալումը բնակչության տարբեր խմբերի կողմից։ Առանցքային է, որ տեղեկատվական նյութերն անդրադառնան ոչ միայն անհատի առողջության տեսանկյունից առկա վտանգներին, այլ նաև սոցիալ-հոգեբանական հետևանքներին, ինչպես նաև հանրային առողջության տեսանկյունից առկա խնդիրներին։ Ընդ որում՝ տեղեկատվական նյութերը պետք է մշակվեն այնպիսի մեթոդաբանությամբ, որը կբացառի դրանց հնարավոր գովազդային ազդեցությունը։ Այսինքն՝ պետք է ապահովվի տեղեկատվական նյութերի կանխարգելիչ նշանակությունը՝ բացառելով հատկապես անչափահասների և երիտասարդների կողմից այդ նյութերի արդյունքում թմրամիջոցների գործածման նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու կամ զարգացնելու հնարավորությունը։ Հանրային առողջության վերաբերյալ իրազեկման տեսանկյունից հատկապես կարևոր է, որ տեղեկատվական նյութերից առնվազն 1-ն անդրադառնա թմրամիջոցների ներարկային օգտագործմանը՝ նշելով նաև, թե գործածմանը զուգորդող ինչպիսի վարքն է, որ մեծացնում է ՄԻԱՎ-ով կամ այլ վարակներով վարակվելու ռիսկը։ Կարևոր է նաև, որ իրազեկող նյութերը զերծ լինեն թմրամիջոցներ գործածող անձանց թիրախավորող, նրանց խարանավորող, նրանց նկատմամբ խտրականություն և անհանդուրժողականություն հարուցող բովանդակությունից.

3) ապահովել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և դրանցից կախվածության վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրումը։ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման մասին ամբողջական վիճակագրությունը սոցիալական հարցումների միջոցով հավաքագրվել է դեռևս 2002 թվականին՝ ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված «ՄԻԱՎ վարակի տարածման իրավիճակի արագ գնահատման, ներառյալ ներարկային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում» հետազոտության շրջանակներում։ Առողջապահության ազգային ինստիտուտի՝ թմրամիջոցների վերաբերյալ ամենամյա զեկույցներում հղում է կատարվում հենց այս վիճակագրությանը։ Վերջին 22 տարվա ընթացքում թմրամիջոցների գործածման հետ կապված ոչ միայն միջազգային, այլ նաև ազգային մակարդակում, տեղի են ունեցել էական փոփոխություններ, այդ թվում՝ կապված տարածված թմրատեսակների հետ, ինչպես նաև այն հարթակների, որոնց միջոցով կատարվում է թմրամիջոցների իրացումը։ Համապարփակ վիճակագրական տվյալների առկայությունն արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման, խնդիրների ու դրանց պատճառների կամ փոխկապակցված պայմանների վերհանման տեսանկյունից հիմնաքարային նշանակություն ունի։ Հետևաբար հաշվի առնելով վերջին տարիներին առկա միտումների ու զարգացումների վերաբերյալ համապարփակ վիճակագրական տվյալներ ունենալու անհրաժեշտությունը՝ պետք է Առողջապահական համաշխարհային կազմակերպության ստանդարտներին համապատասխան իրականացնել վիճակագրական տվյալների հավաքագրմանն ուղղված հետազոտություն.

4) արդյունավետ քաղաքականության մշակման, իրականացման և մշտադիտարկման տեսանկյունից կարևոր է նաև համընդգրկուն վարչական տվյալների առկայությունը, որոնք կներառեն թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության ամբողջ շղթան՝ ընդգրկելով քրեական արդարադատության, առողջապահական, սոցիալական աջակցության համակարգերի տվյալները և առկայության դեպքում՝ հետագծելի դարձնելով թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձի բուժման և սոցիալական վերականգնման աշխատանքներն ու դրանց փոխկապակցվածությունը քրեական հետապնդման հետ։ Այս նպատակով անհրաժեշտ է ստեղծել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչական տվյալների էլեկտրոնային շտեմարան։ Կարևոր է, որ էլեկտրոնային համակարգն ունենա տվյալների լրացման պատասխանատվություն կրող յուրաքանչյուր մարմնի առանձին պատուհան, և նույն անձի վերաբերյալ տարբեր մարմինների կողմից լրացված տվյալները ամփոփվեն (օրինակ՝ ըստ նույնականացման քարտի համարի)՝ ապահովելով տվյալ անձի հետ կապված առկա գործընթացների հետագծելիությունը։ Նման համակարգի առկայությունը թույլ կտա գնահատել տարբեր սեկտորների (իրավապահ, առողջապահական, սոցիալական) պետական մարմինների արձագանքի արդյունավետությունն ու ազդեցությունը, վեր հանել՝ որ միջամտություններն են առավել բարձր արդյունավետություն գրանցում և այլն։ Միաժամանակ խիստ կարևոր է անձնական տվյալների գաղտնիության ապահովումը, որը պետք է ենթադրի, որ իրավասու մարմինները հասանելիություն ունեն միայն իրենց կողմից լրացված տվյալներին, իսկ ամբողջական պատմությանը հասանելիություն ունի միայն Առողջապահության ազգային ինստիտուտի (կամ օրենքով լիազորված այլ մարմնի) իրավասու աշխատակիցը.

5) բարձրացնել թմրամիջոցներ գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրադարձությունների լուսաբանման առանձնահատկությունների, պետության քաղաքականության վերաբերյալ լրագրողների իրազեկվածությունը։ Պատշաճ հանրային իրազեկման տեսանկյունից կարևոր է, որ լրագրողները ունենան համապատասխան գիտելիքներ թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Սա թույլ կտա ապահովել լրատվամիջոցների կողմից այս ոլորտին առնչվող իրադարձություններին զգայուն անդրադարձը՝ խուսափելով թմրամիջոցներ գործածող անձանց լրացուցիչ թիրախավորումից և խարանից։ Խտրականության ենթարկվելու վախը հիմնական պատճառներից է, որը կարող է հետ պահել անձին աջակցության դիմելուց՝ ինչպես իր անմիջական շրջապատին, այնպես էլ բժշկական հաստատություններ և այլ մարմիններ։ Ըստ այդմ՝ թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի հնարավոր կանխումը կամ վերացումը նաև նպատակ ունի ապահովելու նրանց առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացումը։ Լրագրողների վերապատրաստումները, ինչպես նաև պետական քաղաքականության վերաբերյալ պատշաճ իրազեկումը կնվազեցնեն նրանց կողմից թմրամիջոցներ գործածող անձանց կարծրատիպացնող, անհանդուրժողականություն հրահրող լրատվական նյութերի մշակման և տարածման ռիսկերը։

 

3.2. Ռազմավարական ուղղություն 2. Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում

 

30. Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ 2022 թվականի դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառված 7621 անձից միայն 6-ն է անչափահաս։ Միաժամանակ կարևոր է, որ թմրամիջոցների գործածումը գլխավորապես անհայտ է մնում ինչպես պետական մարմիններին, այնպես էլ բժշկական հաստատություններին, և անձինք, անգամ կախվածություն ձևավորելու դեպքում, հաճախ խուսափում են բուժման դիմելուց։ Ըստ այդմ՝ հաշվառման տվյալները չեն կարող հիմք ընդունվել՝ գնահատելու համար անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման տարածման աստիճանը։

31. Երիտասարդ տարիքում թմրամիջոցների գործածման խանգարումները հատկապես մտահոգիչ են, քանի որ դրանք, ի թիվս այլնի, կարող են հանգեցնել կրթության և սոցիալական ինտեգրման հետ կապված խնդիրների։

32. Վաղ դեռահասությունը նյարդային զարգացման կարևորագույն շրջանն է, և այս շրջանում կանեփից պատրաստված թմրամիջոցների գործածումը կարող է հանգեցնել թմրամիջոցների գործածման խանգարումների, հոգեբուժական համակցված խանգարումների կամ մեծահասակ տարիքում զարգացման հետ կապված այլ խնդիրների։ Այնուամենայնիվ, զեկույցի համաձայն՝ ամբողջ աշխարհում 15-16 տարեկան դեռահասների կողմից վերջին տարվա ընթացքում կանեփից պատրաստված թմրամիջոցների գործածման տարածվածությունն ավելի բարձր է, քան մեծահասակների շրջանում (համապատասխանաբար 5.5%՝ 4.5%-ի դիմաց)։

33. Մի շարք հանգամանքներ առավել հավանական են դարձնում ինչպես անչափահասների, այնպես էլ մեծահասակների կողմից թմրամիջոցների գործածումը և կախվածության ձևավորումը՝ ներառելով նրանց ռիսկային խմբերում։ Կանխարգելման միջոցառումները պետք է հաշվի առնեն այս հանգամանքները և ուղղված լինեն նաև դրանց մեղմմանը կամ վերացմանը՝ այդպիսով նպաստելով թմրամիջոցների գործածման և չարաշահման դեպքերի նվազմանը։

34. Ի թիվս այլնի՝ նման հանգամանքների թվում են անձնային հատկանիշները, ինչպիսին է, օրինակ՝ իմպուլսիվ վարքագծին հակվածությունը, հոգեկան կամ վարքային խանգարումները, ընտանիքի կողմից անտեսումը, ընտանեկան բռնության այլ դրսևորումները, դպրոցի և համայնքի հետ նվազ կապվածությունը, թմրամիջոցների գործածման համար բարենպաստ (քաջալերող) միջավայրի առկայությունը, ինչպես նաև մարգինալացված կամ անապահով համայնքում մեծանալը։

35. Ըստ այդմ՝ անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելումը ներառում է ոչ միայն իրազեկման միջոցառումների իրականացումը, այլ նաև նրանց բնականոն զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցների ձեռնարկումը։ Սա կարող է ներառել նրանց հանգստի, հոգեկան և զգայական բարեկեցության ձևավորմանը, անձնական կարողությունների զարգացմանը, արդյունավետ և հոգատար ծնողավարության ձևավորմանը, դպրոցների և համայնքների հետ կայուն կապի ձևավորմանն ուղղված միջոցառումներ, որոնք կնվազեցնեն անչափահասների և երիտասարդների կողմից ինչպես թմրամիջոցների գործածման, այնպես էլ այլ ռիսկային վարքագիծ դրսևորելու վտանգը։

36. Այս նպատակով անհրաժեշտ է՝

1) անչափահասների և երիտասարդների շրջանում իրականացնել ֆոկուս-խմբային քննարկումներ, որոնք թույլ կտան պարզել թմրամիջոցների գործածման, այս ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ նրանց գիտելիքների և տեղեկացվածության մակարդակը, վեր հանել անչափահասների և երիտասարդների կողմից թմրամիջոցների գործածման առանձնահատկությունները (այդ թվում՝ կապված գործածման պատճառների, թմրամիջոցների ձեռքբերման հիմնական աղբյուրների մասին և այլն), պետական քաղաքականության վերաբերյալ նրանց կարծիքը, անչափահասների և երիտասարդների կողմից արձանագրված հիմնական խնդիրները և նրանց պատկերացմամբ՝ դրանց հնարավոր լուծումները։ Նման ֆոկուս-խմբային քննարկումների անցկացումը կծառայի որպես որակական տվյալների հավաքագրման արժեքավոր միջոց, քանի որ շատ դեպքերում անչափահասների և երիտասարդների (հատկապես՝ Հայաստանի Հանրապետության մարզերում, գյուղական բնակավայրերում բնակվող) կարծիքները, կարիքները և խնդիրները անհայտ են մնում պետական քաղաքականություն մշակողներին, ինչը հանգեցնում է մշակված քաղաքականության բացերի.

2) անչափահասների և երիտասարդների շրջանում իրականացնել «Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում, ինչպես նաև այս նպատակով կազմակերպել հանրակրթական դպրոցների, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների ուսուցում։ Դասընկերների կամ տարիքով ավագ աշակերտների կողմից թմրամիջոցների գործածման վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը և մտքերի փոխանակումը կարող է նպաստել վստահության միջավայրի ձևավորմանը, որի շրջանակներում սովորողներն ավելի հակված կլինեն տալու իրենց հուզող հարցերը և կդիտարկեն դասընթացավարին որպես հնարավոր օրինակելի կերպարի։ Նման դասընթացները, ըստ այդմ, կարող են ավելի արդյունավետ լինել, քան ուսուցիչների կողմից նյութի մատուցումը։ Բացի այդ, դասընթացավար հանդիսանալը սովորողների համար կարող է դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով նրանց հաղորդակցության, հրապարակային ելույթ ունենալու հմտությունների զարգացմանը՝ ինքնին նվազեցնելով նրանց կողմից թմրամիջոցների գործածման և կախվածության ձևավորման ռիսկերը.

3) անցկացնել անչափահասների և երիտասարդների արտաուսումնական զբաղվածության և հանգստի կազմակերպման ծրագրեր։ Ինչպես արդեն նշվեց, դպրոցի և համայնքի հետ կապի առկայությունը կարող է նվազեցնել թմրամիջոցների գործածման և կախվածության ձևավորման ռիսկերը։ Ըստ այդմ՝ կարևոր է հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների համար ծրագրերի կազմակերպումը, որոնք կապահովեն նրանց արտաուսումնական զբաղվածությունն ու հանգիստը, կնպաստեն նրանց հետաքրքրությունների, լրացուցիչ հմտությունների և իրենց հասակակիցների հետ կապերի ձևավորմանը.

4) հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում ընդգրկել թմրամիջոցների գործածման և չարաշահման հետևանքների իրազեկմանն ու դրա կանխարգելմանն առնչվող դասաժամեր կամ կատարելագործել առկա դասաժամերի նյութերը։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդվող «Առողջ ապրելակերպ» առարկան ներառում է թմրամիջոցների գործածմանը նվիրված դասաժամեր։ Միաժամանակ անհրաժեշտ է լավարկել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման վնասների ու առողջական և սոցիալական հետևանքների վերաբերյալ «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակներում դասավանդման նյութերը՝ այս թեմային տրամադրելով ավելի երկար ժամանակ, ինչը թույլ կտա ավելի համապարփակ գիտելիք փոխանցել երեխաներին։ Բացի այդ, քանի որ դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները շարունակում են հանդիսանալ ռիսկային խումբ՝ անհրաժեշտ է համապատասխան դասաժամեր ներդնել նաև մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործությունների գրասենյակի ուղեցույցի համաձայն՝ թմրամիջոցների չարաշահման վերաբերյալ առանձին դասընթացները չեն կարող տրամադրել համապարփակ գիտելիքներ և նպաստել անհրաժեշտ անձնական և սոցիալական հմտությունների ու արժեքների ձևավորմանը կամ զարգացմանը։ Ուստի կանխարգելման նպատակով իրականացվող կրթությունը պետք է ներառի նաև երիտասարդների համար կարևորություն ներկայացնող այլ թեմաներ, ինչպիսիք են դեռահասության տարիքում զարգացումը, սթրեսը և դրա հաղթահարումը, միջանձնային հարաբերությունները և այլն։3 Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ թե ներդնել միայն թմրամիջոցների չարաշահմանն առնչվող, այլ ավելի լայն և ընդգրկուն՝ առողջ ապրելակերպին վերաբերելի դասընթացներ։ Բացի այդ, կարևոր է նաև համապատասխան դասընթացները վարող մասնագետների պատշաճ վերապատրաստումը, ինչը կապահովի լրամշակված նյութերի առավել արդյունավետ մատուցում.

5) զարգացնել անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման կանխարգելման, գործածման դեպքում աջակցության տրամադրման վերաբերյալ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների և երեխաների խնամքի հաստատությունների աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները։ Թմրամիջոցներից կախվածության կանխարգելման տեսանկյունից կարևոր է նաև վաղ փուլում անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման բացահայտումը։ Թեև ուսուցիչները և երեխաների խնամքի հաստատության աշխատակիցները չեն կարող նման բացահայտումների կատարման պարտականություն կրել, սակայն վերջիններիս թմրամիջոցների գործածման վաղ նշանների, ինչպես նաև ուղղորդման և աջակցման մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների փոխանցումը կարող է նպաստել համապատասխան կասկածի առկայության դեպքում նրանց պատշաճ արձագանքին.

6) անչափահասների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) համար անցկացնել դասընթացներ և այլ իրազեկման միջոցառումներ։ Ծնողների հետ անկայուն կամ բացասական հարաբերությունները, անտեսումը, ընտանեկան բռնության այլ դրսևորումները թմրամիջոցների գործածման և չարաշահման տեսանկյունից ռիսկային հանգամանքներ են։ Ըստ այդմ՝ օրինական ներկայացուցիչները զգալի ազդեցություն կարող են ունենալ երեխաների նկատմամբ՝ կապված թմրամիջոցների գործածման և պատասխանատու մոտեցումների ձևավորման հետ։ Ուստի օրինական ներկայացուցիչների համար ոչ միայն թմրամիջոցների վերաբերյալ տեղեկատվություն, այլ նաև ծնողավարության հիմունքները ներառող դասընթացների իրականացումը առաջնային նշանակություն ունի անչափահասների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման տեսանկյունից։ Իրազեկման միջոցառումներում օրինական ներկայացուցիչների թիրախային ներառումը կարևոր է՝ նաև նկատի ունենալով, որ համապատասխան գիտելիքների առկայության դեպքում վերջիններս կարող են վաղ փուլերում երեխաների մոտ նկատել թմրամիջոցների գործածման նշանները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ Բացի այդ, պատշաճ ծնողավարությունը և օրինական ներկայացուցիչների հետ առողջ հարաբերությունները թմրամիջոցների գործածման կանխարգելման կարևորագույն նախապայմաններից են.

7) թմրամիջոցների գործածման և դրանց հասցրած վնասների վերաբերյալ տպագրել տեղեկատվական թերթիկներ և պաստառներ ու դրանք տարածել անչափահասների և երիտասարդների շրջանում։ Նկատի ունենալով, որ երիտասարդների ու անչափահասների կողմից թմրամիջոցների գործածումը և չարաշահումը որոշակի առանձնահատկություններ ունեն (տարիքային (ֆիզիոլոգիական), սոցիալ-հոգեբանական), ինչպես նաև հաշվի առնելով դեռահասների կողմից թմրամիջոցների գործածման հնարավոր հատկապես բացասական հետևանքները նրանց բարեկեցության և զարգացման տեսանկյունից՝ անհրաժեշտ է ընդհանուր բնակչության համար նախատեսված տեղեկատվական արշավներից զատ նաև մշակել առանձին տեղեկատվական նյութեր, որոնցով կներկայացվեն թմրամիջոցների գործածման առողջական և սոցիալ-հոգեբանական հետևանքները, գործածման և կախվածության դեպքում աջակցության և բուժման հասանելի միջոցները։ Նման տեղեկատվական նյութերի մշակումը նաև թույլ կտա տեղեկատվությունն անչափահասների համար առավել մատչելի կերպով ներկայացնել՝ հաշվի առնելով տարբեր տարիքային խմբերի առանձնահատկությունները.

8) անչափահասների օրինական ներկայացուցիչների համար մշակել թմրամիջոցների գործածման և կախվածության վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնք կներառեն մատչելի տեղեկատվություն թմրամիջոցների գործածման հիմնական պատճառների, գործածման նշանների, առողջական և սոցիալական հետևանքների, գործածման կասկածի դեպքում անչափահասների հետ հաղորդակցության առանձնահատկությունների և աջակցման մեխանիզմների վերաբերյալ։ Նման տեղեկատվական թերթիկների մշակումը և անչափահասների օրինական ներկայացուցիչների շրջանում դրանց տարածումը թույլ կտան լրացուցիչ իրազեկել օրինական ներկայացուցիչներին թմրամիջոցների գործածման հետևանքների և նրանց նախընտրելի արձագանքի վերաբերյալ՝ չսահմանափակվելով վերապատրաստումներով և տեղեկատվությունը հասանելի դարձնելով անձանց շատ ավելի լայն շրջանակի.

9) անչափահասների օրինական ներկայացուցիչների համար պատրաստել համացանցի ռիսկային ռեսուրսներ (կայքեր) մուտք գործելն արգելափակող կամ սահմանափակող համապատասխան հավելվածների հնարավորությունների, օգտակարության և դրանցից օգտվելու կարգի, ինչպես նաև անվտանգ կայքերի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակ։ Նման տեսահոլովակի պատրաստումը կնպաստի համացանցում որոշակի վտանգ ներկայացնող ռեսուրսների, ինչպես նաև դրանց արգելափակման կամ հասանելիության սահմանափակման հնարավորությունների վերաբերյալ անչափահասների օրինական ներկայացուցիչների գիտելիքների և հմտությունների զարգացմանը։ Սա իր հերթին կնպաստի ծնողների կողմից երեխաների հանգստի և ազատ ժամանակի առավել գիտակցված պլանավորմանը՝ հնարավոր ռիսկերի հաշվառմամբ։ Կարևոր է, որ տեսահոլովակը շեշտի, թե որ դեպքերում է, որ անհրաժեշտ է գործարկել արգելափակման կամ սահմանափակման մեխանիզմները, իսկ որ դեպքերում հնարավոր կլինի զերծ մնալ դրանից՝ ապավինելով անչափահասի հետ հաղորդակցությանը և փոխադարձ վստահության միջավայրին։

 

3.3. Ռազմավարական ուղղություն 3. Ազատությունից զրկված անձանց և Պրոբացիայի ծառայության շահառուների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում

 

37. Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք (դատապարտյալները), որպես կանոն, ավելի խոցելի են թմրամիջոցներից կախվածության ձևավորման տեսանկյունից՝ ի համեմատություն մնացած բնակչության։ Թմրամիջոցներ գործածող, քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց թվում են ինչպես թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքների կամ թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ վիճակում հանցանքի կատարման համար դատապարտված անձինք, այնպես էլ որևէ այլ հանցանքի կատարման համար դատապարտվածները, որոնք կախվածություն են ձեռք բերել մինչև քրեակատարողական հիմնարկում պահվելը կամ այդ ընթացքում։

38. Թմրամիջոցներից կախվածության առկայության դեպքում դատապարտյալի պատշաճ վերասոցիալականացման ապահովումը հնարավոր չէ առանց այդ կախվածության հասցեագրման։ Ըստ այդմ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելումը, չարաշահման դեպքում՝ պատշաճ բուժման և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը առաջնային նշանակություն ունեն քրեական արդարադատության համակարգի արդյունավետության տեսանկյունից։ Նույնը վերաբերում է նաև պրոբացիայի այն շահառուներին, որոնք դատապարտվել են թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքների կամ թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ վիճակում հանցանքի կատարման համար կամ դատապարտվել են այլ հանցանքի կատարման համար, սակայն թմրամիջոցների գործածման խանգարում ունեն։

39. Ըստ այդմ՝ անհրաժեշտ է՝

1) նախատեսել թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքների, ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարելու համար դատապարտված անձանց համար որոշակի պարբերականությամբ թմրամիջոցների գործածման թեստավորում կամ փորձաքննություն անցնելու պարտականություն։ Նման պարտականությունը թույլ կտա առավել արդյունավետ կերպով հետևել նշված անձանց վերականգման և բուժման ընթացքին։ Միաժամանակ նախատեսվում է, որ թեստավորումների կատարման արդյունքները կարող են օգտագործվել դատապարտյալների վերասոցիալականացման գնահատման գործընթացում՝ բացասական արդյունքները դիտելով որպես դրական վարքագծի դրսևորում։ Ըստ այդմ՝ թեստավորման արդյունքները վերասոցիալականացման հանձնաժողովի կողմից հնարավոր կլինի օգտագործել պատժի կատարման պայմանների, քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, խրախուսանքի միջոցներ կիրառելու և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերում.

2) ուսումնասիրել դատավճռով թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքների, ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ բուժման և սոցիալական վերականգնման ծառայություններ ստանալու պարտականություն ենթադրող անվտանգության միջոց կիրառելու ինստիտուտի նախատեսման անհրաժեշտությունը։ Նախատեսվում է, որ ուսումնասիրությունը կներառի միջազգային չափանիշների և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների վերաբերելի լավագույն փորձը, ինչի հիման վրա կներկայացվեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտության կամ դրա բացակայության վերաբերյալ առաջարկությունները.

3) ազատությունից զրկված անձանց շրջանում իրականացնել «Հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցում և այս նպատակով իրականացնել դասավանդողների պատրաստում։ Այլ դատապարտյալների կողմից թմրամիջոցների գործածման հետևանքների, աջակցության մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը կարող է առավել ընդունելի լինել դատապարտյալների համար, քան եթե նույն տեղեկատվությունը մատուցվի համապատասխան ոլորտի մասնագետի կամ առավել ևս՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից։ Այս դեպքում առավել հավանական է, որ դատապարտյալները ուսուցանողի հետ վստահության վրա հիմնված կապ կկարողանան ձևավորել և առավել մեծ հետաքրքրությամբ կլսեն մատուցվող նյութը։

 

3.4. Ռազմավարական ուղղություն 4. Զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում

 

40. Զինծառայողները, հատկապես հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում, թմրամիջոցների չարաշահման տեսանկյունից ռիսկային խմբերի թվում են։4 Զինվորական ծառայության անցնելը կապված է ծխելու, անառողջ խմելու, թմրանյութերի գործածման և ռիսկային վարքագծի հետ։5

41. ԱՄՆ թմրամիջոցների չարաշահման ազգային ինստիտուտի համաձայն՝ ծառայության մեջ գտնվելու սթրեսը և զինծառայության յուրահատուկ մշակույթը միաժամանակ ներառում են զինծառայողների կողմից թմրամիջոցների գործածման ռիսկեր և պաշտպանիչ գործոններ։ Այսպես՝ զինծառայության մշակույթը շատ դեպքերում ենթադրում է այնպիսի գաղափարների, արժեքների և համոզմունքների ձևավորում, որոնք խոչընդոտում են զինծառայողների կողմից օգնության դիմելը։ Հոգեբանական օգնության դիմելը զինծառայողների կողմից երբեմն կարող է դիտվել որպես թուլության նշան, բացի այդ, պայմանագրային զինվորական ծառայողները կարող են նաև վախենալ կախվածության բացահայտման դեպքում աշխատանքի կորստից։ Միաժամանակ զինծառայության առանձնահատկությունները, ուղիղ ենթակայական համակարգի և բարձր հաշվետվողականության պահանջների առկայությունը կարող են նաև նպաստել թմրամիջոցների գործածման դեպքերի բացահայտմանը, ինչը նաև կանխարգելիչ բնույթ ունի։6

42. Զինված ուժերում թմրամիջոցների գործածման կանխարգելումը առաջնային նշանակություն ունի զինված ուժերում կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման տեսանկյունից։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է՝

1) զինծառայողների ուսումնական ծրագրերում, այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններում ներառել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների վերաբերյալ թեմաներ։ Ինչպես արդեն նշվեց, թմրամիջոցների գործածման հետևանքների վերաբերյալ պատշաճ իրազեկվածությունն ունի կանխարգելիչ նշանակություն։ Բացի այդ, նման գիտելիքների փոխանցումը նաև նպաստում է առավել գիտակցված որոշումների կայացմանը։ Ավելին՝ դասընթացները օգտակար կլինեն նաև թմրամիջոցների գործածման պարագայում, քանի որ դրանք գիտելիքներ կփոխանցեն նաև կախվածության դեպքում աջակցման մեխանիզմների վերաբերյալ.

2) վերապատրաստել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների վերաբերյալ զինծառայողների հետ պարապմունքներ անցկացնող հրամանատարական կազմին։ Նման վերապատրաստումները կարևոր են ոչ միայն հրամանատարական կազմի կողմից զինծառայողների պարապմունքների պատշաճ անցկացումն ապահովելու տեսանկյունից, այլ նաև հրամանատարական կազմին թմրամիջոցների գործածման վերաբերյալ գիտականորեն ապացուցված և հիմնավոր գիտելիքների փոխանցման տեսանկյունից, ինչը վերջիններիս կաջակցի նաև զինծառայողների հետ հարաբերվելիս, կնպաստի թմրամիջոցներ գործածվող անձանց նկատմամբ անհանդուրժողական և խտրական վերաբերմունքի դրսևորման դեպքերի նվազեցմանը, խարանի մեղմմանը.

3) վերանայել զինծառայողների կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու, դրանք զորամասեր ներմուծելու և ապօրինի օգտագործելու հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների մեթոդաբանությունը և դրա հիման վրա պարբերաբար իրականացնել ծրագրային և արտապլանային միջոցառումներ։

 

4. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ, ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՀԱՄԱՐԺԵՔ ՆՅՈՒԹԵՐԻ (ԱՆԱԼՈԳՆԵՐԻ) ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄ

 

43. Ինչպես արդեն նշվեց, վերջին տարիներին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների և թմրամիջոցների հետ կապված հանցագործության դեպքերի կայուն աճ։ Մասնավորապես՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են 171.8%-ով՝ կազմելով 2802՝ նախորդ տարվա 1031-ի դիմաց։

44. Աճել է նաև այն քրեական վարույթների թիվը, որոնց շրջանակներում մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է դատարան: Ըստ ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2018 թվականին 485, 2019 թվականին՝ 510, 2020 թվականին՝ 490, 2021 թվականին՝ 595 և 2022 թվականին՝ 754 անձանց վերաբերյալ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

45. Միաժամանակ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է և կազմել 17.5%՝ նախորդ տարվա 37,9%-ի դիմաց։ Նույն ժամանակահատվածում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 10,5%՝ նախորդ տարվա 17,6%-ի դիմաց:

46. Բացահայտված դեպքերի վերլուծությունը փաստում է, որ ձերբակալվածներից նախաքննության ընթացքում հնարավոր չի լինում ստանալ ամբողջական տեղեկություններ, քանի որ շատ հաճախ նրանք չեն տիրապետում գործի մանրամասներին, այլ ընդամենը գործիք են հանդիսանում հանցագործության իրական կազմակերպիչների համար: Արդյունքում հանցագործության իրական պատվիրատուներն ու հասցեատերերը մնում են անպատիժ՝ շարունակելով իրենց գործունեությունը: Վերջիններիս բացահայտելը առանձնակի դժվար է դառնում՝ ելնելով այն հանգամանքից, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ամբողջ գործընթացն իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսպես՝ նամակագրությունն իրականացվում է հաղորդակցության համար նախատեսված՝ Telegram, WhatsApp և այլ հավելվածներով, իսկ ֆինանսական գործարքների համար օգտագործվում են EasyPay, Webmoney, Яндекс.деньги և այլ վճարային համակարգեր:

47. Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության մասին 2023 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հետզհետե ավելի մեծ տարածում է ստանում իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումները թվային արժույթի միջոցով ընդունելու գործելաոճը: Նման դեպքերում թմրամիջոց իրացնող կամ այն ձեռք բերող անձինք օգտվում են կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անձանց ծառայություններից: Ընդ որում՝ վերջիններս, առանձին դեպքերում տեղեկացված լինելով իրենց միջոցով շրջանառված միջոցների հանցավոր ծագման մասին, անմիջական մասնակցություն են ունենում հիշյալ գույքի օրինականացմանը:

48. Հաշվի առնելով համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մասնավորապես՝ իրացման դեպքերի զգալի աճի տեմպերը՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի նոր մասնագիտացված ստորաբաժանում:

49. Այնուամենայնիվ, հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշի նվազումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի լայնորեն տարածված օգտագործմամբ պայմանավորված՝ իրավապահ մարմինների առջև ծառացած նոր մարտահրավերները՝ անհրաժեշտ է ձեռնարկել իրավապահ մարմինների արձագանքի, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և նախաքննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցներ։

50. Զեկույցի համաձայն՝ նկատի ունենալով նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցվածությունն այլ հանցավոր գործունեության հետ՝ անհրաժեշտ է ձեռնարկել այս ոլորտում հանցավորության դեմ համապարփակ պայքարին ուղղված միջոցներ, որոնք նպատակ կունենան, ի թիվս այլնի՝

1) ազդելու թմրամիջոցների շուկայի և այլ ապօրինի տնտեսական գործունեության և դրանց փոխարինելիության վրա.

2) հասկանալու և հասցեագրելու հանցավոր կազմակերպությունների ձևավորումը, ինչպես նաև դրանցում անձանց (հատկապես երիտասարդների) ներգրավումն ու անդրսահմանային կապերի ձևավորումը.

3) տրամադրելու սոցիալ-տնտեսական այլընտրանքներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ավելի ցածր մակարդակներում ներգրավված անհատներին, ինչպիսիք են գյուղատնտեսությամբ զբաղվողները և անձինք, որոնք ներգրավվում են թմրամիջոցներ ապօրինի շրջանառության մեջ՝ ելնելով աղքատությունից.

4) իրավապահ մարմինների և քրեական արդարադատության համակարգի ռեսուրսների ռազմավարական պլանավորում և վերաբաշխում այն դեպքերում, երբ այդ ռեսուրսներն անհամաչափ կերպով ուղղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված ավելի ցածր մակարդակի դերակատարներին. նման դեպքերում, ի թիվս այլնի, անհրաժեշտ է կատարելագործել միջազգային համագործակցությունը, զարգացնել իրավապահ մարմինների աշխատակիցների կարողությունները և այլն.

5) ապահովելու, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ունենան բավարար տեխնիկական հմտություններ և ռեսուրսներ՝ արձագանքելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների գործածմանը.

6) գնահատելու բռնագրավումների և իրավապահ մարմինների այլ գործունեության ազդեցությունն ու ծախսարդյունավետությունը՝ ապահովելու համար, որ դրանք թիրախավորեն այն առաքանիներն ու ուղիները, որոնք առավել արդյունավետ կերպով հանգեցնում են թմրամիջոցների մատակարարման էական խափանմանը։

 

4.1. Ռազմավարական ուղղություն 5. Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում

 

51. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի կիրառումը հատկապես մեծ մարտահրավերներ է առաջ բերում իրավապահ մարմինների առջև, որոնք պետք է կարողանան ադապտացվել անդրսահմանային հանցավորության զարգացումներին։ Միաժամանակ, նշված միջոցները հատկապես լայնորեն օգտագործվում են սինթետիկ ծագման թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում։

52. Վերջին տարիներին ինչպես ամբողջ տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում նկատվել է սինթետիկ թմրամիջոցների շրջանառության ծավալի զգալի աճ։ Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին միացել է Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային՝ նպատակ ունենալով ակտիվացնել այս ոլորտում միջազգային համագործակցությունը։

53. Սինթետիկ թմրամիջոցների մշակման բնույթը լրացուցիչ դժվարություն է առաջ բերում դրանց շրջանառության վերահսկման տեսանկյունից՝ ի համեմատություն բուսական ծագման թմրամիջոցների։ Այսպես՝ սինթետիկ թմրամիջոցների արտադրությունը համապատասխան պրեկուրսորների առկայության դեպքում հաճախ շատ ավելի արագ և էժան է։ Հարկ է նկատել, սակայն, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված չեն սինթետիկ թմրամիջոցների արտադրության դեպքեր, դրանք միայն ներկրվում են այլ պետություններից։

54. Նկատի ունենալով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը լրացուցիչ մարտահրավերներ է առաջ բերում նման դեպքերի բացահայտման տեսանկյունից, անհրաժեշտ է ապահովել համացանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդելու համար իրավապահ համակարգի աշխատակիցների պատշաճ տեխնիկական գիտելիքների և կարողությունների առկայություն, ինչպես նաև համապատասխան նյութական հագեցվածություն, որը պետք է հիմնվի կարիքների գնահատման վրա։ Կարիքների գնահատման արդյունքներով հնարավոր կլինի ինչպես վերազինել իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումները, այնպես էլ իրականացնել համապատասխան տեխնիկական միջոցների և ծրագրային համակարգերի կիրառման վերաբերյալ այդ ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումներ։ Մասնավորապես` առաջարկվում է կարիքների գնահատման հիման վրա ձեռք բերել կիբեռլաբորատորիա, որը կապահովի ոչ միայն համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այլ նաև ընդհանուր առմամբ՝ կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պատշաճ տեխնիկական և ծրագրային ապահովում։

55. Նկատի ունենալով համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության առանձնահատկությունները, ի համեմատություն թե այլ եղանակներով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և թե այլ կիբեռհանցագործությունների, անհրաժեշտ է իրականացնել Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության անձնակազմի վերապատրաստումներ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդի միտումների և այս դեպքերի քննության առանձնահատկությունների թեմաներով։

 

4.2. Ռազմավարական ուղղություն 6. Իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում

 

56. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ արդյունավետ արձագանքը ենթադրում է նաև իրավասու մարմիններին լրացուցիչ գործիքակազմի տրամադրում, ինչպես նաև տարբեր իրավապահ մարմինների միջև սահուն փոխգործակցության ապահովում։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է՝

1) միջազգային չափանիշների և վերաբերելի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա գնահատել ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի կողմից սթափության վիճակի ստուգումից բացի նաև սքրինինգային թեսթավորման եղանակով թմրամիջոցի գործածման փաստի ստուգման հնարավորություն ներդնելու անհրաժեշտությունը։ Սքրինինգային թեստավորումն ավելի արդյունավետ է, քան սթափության վիճակի ստուգումը և կարող է բացահայտել թեստավորմանը նախորդող ավելի երկար ժամանակահատվածում տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թմրամիջոցների գործածման փաստը։ Միաժամանակ միանշանակ չէ նման թեստավորում իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ հստակ չէ՝ որքանով կարող են նման թեստավորումը և դրա հիման վրա, օրինակ` անձին վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ համարվել, եթե անձը, չնայած և տրանսպորտային միջոց վարելուն նախորդած որոշակի ժամանակահատվածում գործածել է թմրամիջոց, սակայն տրանսպորտային միջոցը վարելու պահին գտնվում է սթափ վիճակում։ Ըստ այդմ՝ կարևոր է այս հարցի շուրջ համապարփակ ուսումնասիրության իրականացումը, որի արդյունքներով միայն հնարավոր կլինի որոշել նման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը.

2) իրականացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված իրավապահ մարմինների և փորձագետների շարունակական վերապատրաստումներ։ Մասնավորապես` կարևոր է ինչպես հետաքննության և նախաքննության մարմինների, այնպես էլ դատաքիմիական (թունաբանական) փորձաքննություն իրականացնող փորձագետների վերապատրաստումը, որը կապահովի ոլորտում վերջին զարգացումների, նոր թմրատեսակների, հանցավոր կազմակերպությունների կողմից կիրառվող նոր մեթոդների և մեխանիզմների վերաբերյալ նրանց գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումը.

3) ներդնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և այլ իրավախախտումների ու դրանց առնչվող անձանց վերաբերյալ օպերատիվ տեղեկատվական-վերլուծական համակարգ, որի միջոցով կիրականացվի նաև տեղեկատվության փոխանակումը։ Նման համակարգի կիրառումը թույլ կտա մեկտեղել տարբեր պետական մարմինների հավաքագրած տվյալները, ինքնաշխատ կերպով (այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ) վերլուծել դրանք՝ վերհանելով հնարավոր տենդենցներն ու դեպքերի բացահայտման տեսանկյունից կարևորություն ունեցող հանգամանքները։

 

5. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

57. Թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարի և թմրամիջոցների գործածման հետ կապված՝ հանրային առողջության տեսանկյունից առկա ռիսկերի մեղմման համար առաջնային նշանակություն ունի թմրամիջոցներ գործածող անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրումը։ Սա ներառում է իրավունքահեն և համապարփակ բուժման, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների առկայություն, որոնք կարող են ապահովել անձի ամբողջական սոցիալական վերաինտեգրումը և նվազեցնել ռեցիդիվի (relapse) ռիսկը։

58. Թմրամիջոցների գործածման խանգարումները տարբեր պատճառներ ունեն, և բուժման ընթացքը հաճախ ներառում է ռեցիդիվի դեպքերը։ Թմրամիջոցների չարաշահման ռիսկային հատկանիշների թվում անձի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Մասնավորապես` ռիսկային խմբերի թվում են որոշակի բնակության վայր չունեցողները, սոցիալապես անապահով մարդիկ։ Արդյունավետ բուժումը պետք է ուղեկցվի սոցիալ-հոգեբանական աջակցությամբ, որը կհասցեագրի ինչպես կախվածության հոգեբանական ասպեկտները, այնպես էլ թմրամիջոցների գործածման սոցիալական պատճառները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում և հասցեագրելով յուրաքանչյուր անձի առանձնահատուկ կարիքները։ Միաժամանակ կարևոր է հետբուժական շրջանում մասնագիտական պատրաստման և զբաղվածության ապահովման հետ կապված ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն անձի ամբողջական վերաինտեգրմանը։

59. Կարևոր է ոչ միայն գիտականորեն ապացուցված մեթոդաբանության վրա հիմնված առողջապահական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների առկայությունը, այլև դրանց մատչելիությունը։ Զեկույցի համաձայն՝ 2022 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում թմրամիջոցների գործածման խանգարումներ ունեցող յուրաքանչյուր 11 անձից մեկն է ստացել անհրաժեշտ բուժում։ Ընդ որում` բուժում ստացողների հարաբերակցությունը ավելի քիչ է կանանց դեպքում. թմրամիջոցների գործածման խանգարում ունեցող յուրաքանչյուր 18 կանանցից մեկն է ստանում անհրաժեշտ բուժում, իսկ տղամարդկանց դեպքում բուժում է ստանում յուրաքանչյուր 7 անձից մեկը։

60. Այս տեսանկյունից կարևոր է, որ թմրամիջոցների գործածման խանգարումների բուժումը ոչ միայն հավասարապես հասանելի լինի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, այլ նաև՝ որ այն հաշվի առնի տարբեր գենդերի անձանց բուժման և վերականգման առանձնահատկությունները՝ կապված ինչպես ֆիզիոլոգիական տարբերությունների, այնպես էլ սոցիալական դերերի հետ։ Մասնավորապես՝ որոշ դեպքերում կանայք և տղամարդիկ տարբեր պատճառներով են սկսում գործածել թմրամիջոցներ կամ ձևավորում կախվածություն։ Զեկույցի համաձայն՝ հետազոտությունները վկայում են որոշակի տարբերությունների առկայության մասին, օրինակ` նյարդակենսաբանական հանգամանքների տեսանկյունից (կապված սթրեսի և պարգևատրման (reward) նկատմամբ նյարդային համակարգի ադապտացիայի հետ)։ Բացի այդ, հետազոտությունները նաև վկայում են, որ էստրոգենն ու պրոգեստերոնը և դաշտանային ցիկլի ընթացքում դրանց փոփոխվող մակարդակները հնարավոր է, որ անդրադառնում են թմրամիջոցների «պարգևատրող» ազդեցության նկատմամբ կանանց զգայունության վրա։

61. Թմրամիջոցների գործածումը նաև տարբեր ազդեցություն կարող է ունենալ կանանց և տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա, ուստի կարևոր է, որ բուժման ծրագրերը հասցեագրեն նաև կանանց վերարտադրողական առողջության խնդիրները՝ ներառյալ կապված հղի կանանց կողմից թմրամիջոցների գործածման դեպքերի հասցեագրման հետ։

62. Անդրադառնալով թմրամիջոցների գործածման պատճառներին և սոցիալական դերերին՝ հարկ է նկատել, որ զեկույցի համաձայն՝ թմրամիջոցներ չարաշահող զուգընկերոջ առկայությունը կանանց դեպքում թմրամիջոցների գործածման ռիսկային հանգամանք է։ Միաժամանակ թմրամիջոցներ գործածող կանայք ավելի խոցելի են ընտանեկան բռնության ենթարկվելու տեսանկյունից։

63. Բուժման մատչելիության տեսանկյունից կարևոր է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձնակազմի զգայունության ապահովումը և բնակչության տարբեր խմբերի նկատմամբ (այդ թվում՝ պայմանավորված սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ կամ կոմերցիոն սեռական ծառայություններ մատուցելու հանգամանքով) խտրական վերաբերմունքի և խարանի բացառումը։

64. Թմրամիջոցների գործածմանն առողջապահական համակարգի արձագանքը պետք է նաև ներառի հանրային առողջության տեսանկյունից հնարավոր բացասական հետևանքների մեղմումը, ինչպես օրինակ` գերդոզավորման և արյան միջոցով փոխանցվող վարակների (ինչպես օրինակ՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և C-ի) կանխումը։ Հայաստանի Հանրապետությունում ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը կազմում է 2.6%, իսկ հեպատիտ C-ի տարածվածությունը՝ 27.4%։

65. Ինչպես ընդհանուր բուժման, այնպես էլ գերդոզավորման կանխման և դրա հետևանքների վերացման տեսանկյունից կարևոր է բժշկական նպատակներով որոշակի թմրամիջոցների, մասնավորապես, մեթադոնային բուժման և նալոքսոնի հասանելիության ապահովումը։

 

5.1. Ռազմավարական ուղղություն 7. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում և հանրային առողջության ապահովում

 

66. Թմրամիջոցներ չարաշահող անձանց բժշկական օգնության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 6-րդ գլխով։ Այսպես՝ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան կասկածելու, որ տառապում է թմրամոլությամբ, գտնվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ազդեցության տակ կամ առանց բժշկի նշանակման օգտագործում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ուղարկվում է բժշկական հետազոտման՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նշված անձինք ենթակա են պարտադիր հետազոտման և բուժման։

67. Նույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ անձը, որն առանց բժշկական նշանակման, հազվադեպ կամ կարճատև ժամկետում կանոնավոր գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, և որը ըստ բժշկական քննման, ամբուլատոր կամ ստացիոնար հետազոտման՝ զերծ է կայուն, ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն ձեռք բերելու անմիջական վտանգից, ենթակա է բժշկական կարճատև դիտարկման: Բժշկական երկարատև դիտարկման են ենթակա այն անձինք, որոնք ընդունել են կամավոր, պարտադիր կամ հարկադիր բուժման կուրս և լրիվ կամ մասնակի ապաքինվել են։ ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1599-Ն որոշման համաձայն՝ բժշկական դիտարկումը դադարեցվում և «թմրամոլ» ախտորոշումն ստացած անձինք հաշվառումից հանվում են 5 տարի կայուն ռեմիսիայի (լավացման) դեպքում։

68. Օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ թմրամոլությամբ այն հիվանդին, որն առանց բժշական նշանակման, կանոնավոր գործածում է թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ձեռք է բերել ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել է «թմրամոլություն» ախտորոշումը, սակայն ի վիճակի է, թեկուզ ժամանակավորապես, ինքնուրույն հաղթահարելու թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը, ցուցաբերվում է կամավոր, պարտադիր կամ հարկադիր բժշկական օգնություն։ Միաժամանակ այն անձանց, որոնք առանց բժշկական նշանակման անընդհատ գործածում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ձեռք են բերել անդառնալի, ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կախվածություն, բժշկական հետազոտման արդյունքում ստացել «թմրամոլություն» ախտորոշումը և ի վիճակի չեն, թեկուզ ժամանակավորապես, առանց բժշկական միջամտության հաղթահարելու թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելու ֆիզիոլոգիական, հոգեբանական կախվածությունը, ցուցաբերվում է պարտադիր կամ հարկադիր անհետաձգելի բժշկական օգնություն։

69. Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ գործածող անձանց վերաբերյալ հետազոտությունների արդյունքում հավաքագրված արդիական վիճակագրական տվյալներ առկա չեն, թմրամիջոցներ գործածող անձանց թվի հիմնական ցուցիչը «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառված անձանց թիվն է։ Ըստ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառված է եղել 7612 անձ, որոնցից՝ 151 կին և 6 անչափահաս։

70. 2021 թվականին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կողմից իրականացվել են «Ինտեգրված կենսաբանական և վարքագծային հետազոտություն և հիմնական խմբերի չափերի գնահատումներ» ԹՆՕ-ների շրջանում։ Ըստ այս հետազոտության՝ ԹՆՕ-ների ընդհանուր թիվը կազմում է մոտ 14110, որից 13712-ը՝ տղամարդիկ և 398-ը՝ կանայք։

71. Առողջապահության ազգային ինստիտուտի՝ Թմրամիջոցների վերաբերյալ 2022 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում նարկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է հետևյալ բուժհաստատություններում` ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում, Շիրակի մարզի «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում, «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, իսկ հանրապետության մյուս մարզերում, որտեղ չկան համապատասխան դիսպանսերներ, նարկոլոգիական ծառայությունն իրականացվում է տարածաշրջանային պոլիկլինիկաների հոգեբուժական կաբինետների միջոցով, որոնք կատարում են դիսպանսերային ծառայության գործառույթներ` իրականացնելով միայն բժշկական դիտարկում և արտահիվանդանոցային բուժում:

72. Վերոգրյալից ելնելով՝ անհրաժեշտ է՝

1) իրականացնել բժշկական հաստատությունների հիվանդանոցային պայմանների հետ կապված կարիքների գնահատում և գնահատման արդյունքներով բարելավել հիվանդանոցային պայմանները։ Իրականացնել նարկոլոգիական բաժանմունքի և նարկոլոգիական կաբինետի տեխնիկական պահանջների վերանայում՝ համապատասխանեցնելով լիցենզավորման համար պահանջվող սարքավորումների ցանկը միջազգային չափանիշներին.

2) իրականացնել նարկոլոգիական ոլորտի մասնագետների գիտելիքների գնահատում։

 

5.2. Ռազմավարական ուղղություն 8. Թմրամիջոցներից կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն ունեցող անձանց բուժմանը զուգահեռ սոցիալ-հոգեբանական վերականգնում և հետբուժական սոցիալական վերաինտեգրում

 

73. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ «թմրամոլ» ախտորոշումն ունեցող անձանց տրամադրվող բժշկական օգնությունը ներառում է, ի թիվս այլնի, բժշկասոցիալական վերականգնումը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում պետության կամ պետության կողմից պատվիրակված կազմակերպությունների կերպով համակարգված կերպով չեն մատուցվում անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնմանը և սոցիալական վերաինտեգրմանը (ներառյալ կրթությանն ու զբաղվածությանը) ուղղված ծառայություններ։

74. Ներկայումս բուժմանը զուգահեռ այլ աջակցման ծառայություններ թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց տրամադրվում են «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։ Մասնավորապես՝ բոլոր հիվանդներին, անկախ տրամադրվող բուժման տեսակից և բուժման ռեժիմից, տրամադրվում է մասնագետների` թերապևտի, նյարդաբանի, հոգեբանի և սոցիալական աշխատողի խորհրդատվություն: Միաժամանակ սոցիալական աջակցություն տրամադրվում է նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների կողմից։

75. Հարկ է նկատել, որ թմրամիջոցներից կախվածության հասցեագրման տեսանկյունից ամբողջ պետության տարածքում հասանելի, մասնագիտացված և բուժմանը զուգահեռ տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների առկայությունն ունի առաջնային նշանակություն։ Ընդ որում՝ նման ծառայությունները պետք է հաշվի առնեն բնակչության տարբեր խմբերի, այդ թվում՝ անչափահասների, կանանց, տղամարդկանց, սոցիալապես անապահով անձանց, դատապարտյալների, զինծառայողների, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և այլ ռիսկային խմբերի առանձնահատկությունները։

76. Ըստ այդմ՝ անհրաժեշտ է՝

1) միջազգային չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա ներդնել թմրամիջոցներից կախվածություն ունեցող դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգման օրենսդրական մեխանիզմներ։ Ազատությունից զրկված անձինք հատկապես խոցելի են թմրամիջոցների գործածման և կախվածության հետ կապված առողջական խնդիրների տեսանկյունից՝ ներառյալ ռելափսի, գերդոզավորման և դրանց արդյունքում մահվան ռիսկերի առումով։ Ըստ այդմ՝ նրանց բուժումն ու սոցիալական վերականգնումն առանձնահատուկ մոտեցումների կարիք ունեն, և հատկապես պետք է կենտրոնանան պատժի ժամկետի ավարտին նախորդող շրջանում արդյունավետ միջամտությունների վրա, որոնք կնվազեցնեն նշված ռիսկերը.

2) լավարկել անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման դեպքում հանրակրթական ուսումնական հաստատություններում մատուցվող՝ մանկավարժահոգեբանական աջակցման ծառայությունների որակը՝ նման ծառայությունների մատուցման մեթոդական ուղեցույցի մշակման և հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների վերապատրաստումների միջոցով։

 

ԲԱԺԻՆ 1.

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Ռազմավարական ուղղություն 1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների մասին բնակչության իրազեկում

 

Ակնկալվող արդյունքներ՝

1.1. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման վնասների և հետևանքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում,

1.2. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պետության քաղաքականության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում

1.3. Թմրամիջոցների գործածման և կախվածության վերաբերյալ համապարփակ վարչական տվյալների շտեմարանի, ինչպես նաև հետազոտության արդյունքներով հավաքված վիճակագրական տվյալների, դրանց պատճառների և դինամիկայի գնահատման առկայություն,

1.4. Ոլորտին առնչվող իրադարձությունների լուսաբանման՝ լրագրողների կարողությունների բարելավում՝ ներառյալ կապված զգայուն լուսաբանման և խտրական ու խարանի հանգեցնող ձևակերպումների կիրառման և պատմույթների տարածման բացառման հետ։

N

Գործողություն

Թիրախ՝ ըստ կիսամյակի

Արդյունքային ցուցանիշներ

Պատասխանատու/ համակատարող մարմիններ

Ֆինանսա- վորման աղբյուր

Առաջին կիսամյակ

Երկրորդ կիսամյակ

1.

Զանգվածային լրատվության և տեսալսողական մեդիայի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների համակարգային լուսաբանում

 

1.1. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ մշակվել և հեռարձակվել է 2

տեղեկատվական նյութ։

 

1.2. Իրավասու մարմինների և կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչները մասնակցել են 2 մամուլի ասուլիսի

 

1.3. Պատրաստվել և տեղեկատվական

հարթակներում տեղադրվել է թեմատիկ 2 տեսանյութ։

1.1. Մշակվել և հեռարձակվել է 2 նյութ։

 

1.2. Իրավասու պետական մարմինների պաշտոնական սոցիալական ցանցերով և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է 2 մամուլի ասուլիս։

 

1.3. Իրավասու պետական մարմինների պաշտոնական

սոցիալական ցանցերով

տարածվել է 2

տեսանյութ։

Ներքին գործերի նախարարություն

 

Քննչական կոմիտե (համաձայնությամբ)

 

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

Արդարադատության նախարարություն

 

Պետական եկամուտների կոմիտե

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

2.

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման վնասների վերաբերյալ տեղեկատվական արշավների իրականացում

Մշակվել են

տեղեկատվական արշավի նյութերը։

2.1. Տեղեկատվական արշավի նյութերը տարածվել են սոցիալական ցանցերով և հեռարձակվել են

տեսալսողական մեդիայով։

 

2.2. Մշակված 100 պաստառ փակցվել է Երևանում և մարզերում։

2.1. Տեղեկատվական արշավի շրջանակներում մշակվել և տարածվել է առնվազն 2

տեքստային նյութ, 2

տեսանյութ, 2

տարբեր թեմատիկ պաստառներ, որոնց առնվազն 100

օրինակը փակցվել է Երևանում և մարզերում։

 

2.2. Տեղեկատվական արշավը հիմնված է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի վերաբերյալ գիտականորեն հաստատված տեղեկատվության վրա և ներառում է դրանց առողջական (ներառյալ հոգեբանական) և սոցիալական վնասների վերաբերյալ տեղեկություն։

 

2.3. Տեղեկատվական արշավի շրջանակներում

մշակված տեսանյութերից առնվազն մեկը վերաբերում է հանրային առողջության տեսանկյունից առկա խնդիրներին, այդ թվում՝ կապված թմրամիջոցների ներարկային օգտագործման

վտանգներին։

Առողջապահության նախարարություն

 

Ներքին գործերի նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

3.

Թմրամիջոցների և հոգեմետ

(հոգեներգործուն) նյութերի

գործածման և դրանցից

կախվածության վերաբերյալ

վիճակագրական տվյալների

հավաքագրում

 

Մշակվել է վիճակագրական

տվյալների հավաքագրման

նպատակով իրականացվող

հետազոտության

մեթոդաբանությունը։

Հետազոտությունը

ներառում է

տարանջատված

տվյալներ

անչափահասների (այդ

թվում՝ խնամքի

հաստատություններում

խնամվող երեխաների,

ալկոհոլի կամ

թմրամիջոցներից

կախվածություն ունեցող

ծնող ունեցող

երեխաների, ընտանեկան

բռնության ենթարկված

երեխաների), կանանց,

դատապարտյալների և

նախկինում

դատապարտված

անձանց կողմից

թմրամիջոցների

գործածման վերաբերյալ

տվյալներ, ինչպես նաև

տարանջատված

տվյալներ՝ ըստ

քաղաքացիության (ՀՀ

քաղաքացիներ, միգրանտներ, փախստականներ), բնակության վայրի

(գյուղական և

քաղաքային), եկամուտի։

Վիճակագրական

կոմիտե

(համաձայնությամբ)

Լրացուցիչ

ֆինանսավորում

չի պահանջվում

4.

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչական տվյալների համապարփակ շտեմարանի մշակում

Շտեմարանի վարման լիազորող նորմ սահմանող՝

««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին»

օրենքում լրացում

կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։

Նախագծին հավանություն

տալու վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվել է։

««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքու լրացում կատարելու

մասին» օրենքի նախագծին հավանություն տալու վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվել է։

Ներքին գործերի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Քննչական կոմիտե

(համաձայնություն)

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

5.

Թմրամիջոցներ գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված իրադարձությունների լուսաբանման առանձնահատկու-թյունների, պետության քաղաքականության վերաբերյալ լրագրողների իրազեկվածության բարձրացում

5.1. Լրագրողների դասընթացի նյութերը մշակվել են։

 

5.2. Կազմակերպվել է 2 հանդիպում կամ սեմինար-քննարկում։

5.1. Կազմակերպվել է 1 հանդիպում կամ սեմինար-քննարկում։

 

5.2. Վերապատրաստվել է առնվազն 10 լրագրող

5.1. Կազմակերպվել է առնվազն 3 հանդիպում կամ սեմինար քննարկում՝ պետական մարմինների ներկայացուցիչների, լրագրողների և ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Լրագրողներին

ներկայացվել են

թմրամիջոցների գործածման կանխարգելման, բուժման և սոցիալական վերականգնման, ինչպես նաև քրեաիրավական պայքարի ոլորտներում պետության քաղաքականության ուղղությունները, տարվող հիմնական աշխատանքները։

 

5.2. Վերապատրաստման նյութերը կազմվել են միջազգային ստանդարտներին համապատասխան և ներառում են ոլորտային հիմնական հասկացություններին, թմրամիջոցներ գործածող անձանց առնչվող խտրականության և խարանի բացառմանը, զգայուն տերմինաբանության կիրառմանն առնչվող թեմաներ։ Վերապատրաստման դասընթացն առնվազն 4 ակադեմիական ժամ տևողությամբ է։

 

5.3. Վերապատրաստման ավարտին իրականացված գնահատման արդյունքներով մասնակիցները միջինում դրսևորել են առնվազն

70% իմացություն։

Ներքին գործերի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Քննչական կոմիտե (համաձայնությամբ)

 

Գլխավոր

դատախազություն (համաձայնությամբ)

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ռազմավարական ուղղություն 2. Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելում

 

Ակնկալվող արդյունքներ՝

2.1. Ուսումնական հաստատություններում սովորողների՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման առողջական և սոցիալական հետևանքների, ինչպես նաև աջակցության մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների բարելավում,

2.2. Անչափահասների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանում և թմրամիջոցների գործածման նկատմամբ նրանց սոցիալական դիմադրողականության բարձրացում,

2.3. Անչափահասների օրինական ներկայացուցիչների՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման, դրանց վաղ նշանների հայտնաբերման, անչափահասների հետ հաղորդակցության, արդյունավետ ծնողավարության և աջակցման մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների և հմտությունների բարելավում։

6.

Անչափահասների և երիտասարդների շրջանում ֆոկուս-խմբային քննարկումների անցկացում՝ կապված թմրամիջոցների գործածման հետ

 

Իրականացվել է առնվազն 1 ֆոկուս-խմբային քննարկում։

6.1. ԱՆչափահասների և երիտասարդների շրջանում իրականացվել է առնվազն 1 ֆոկուս- խմբային քննարկում՝ նվիրված թմրամիջոցների գործածման տարածվածությանը, անչափահասների և երիտասարդների շրջանում գործածման առանձնահատկություննե րին, այս ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ

անչափահասների և

երիտասարդների իրազեկվածության մակարդակին և կարծիքին, ինչպես նաև հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկներին։

 

6.2. Ֆոկուս-խմբային քննարկման արդյունքում մշակվել է հակիրճ զեկույց, որով ամփոփվել են հավաքագրված խնդիրներն ու առաջարկվող

լուծումները։

Ներքին գործերի նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

7.

Անչափահասների և երիտասարդների շրջանում

«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում իրականացնելու նպատակով հանրակրթական դպրոցների, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների ուսուցման կազմակերպում

Մշակվել են ուսուցման նյութերը, մեթոդաբանությունը, ինչպես նաև

«Հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցման ձեռնարկներ

Ուսուցում են անցել 30 սովորողներ, որոնցից առնվազն 15-ը՝ հանրակրթական դպրոցներում սովորողներ են։

7.1. Մշակվել է առնվազն

3 ուսումնական նյութ և ուսուցման ձեռնարկ՝

տարբեր տարիքային խմբերի համար։

 

7.2. Ուսուցման նյութերը և ձեռնարկները մշակվել են միջազգային ստանդարտներին համապատասխան և

ներառում են

թմրամիջոցների տեսակների, հիմնական հասկացությունների, դրանց առողջական և սոցիալական

հետևանքների,

հաղորդակցության թեմաները։

 

7.3. Ուսուցման տևողությունն առնվազն 20 ակադեմիական ժամ է։

 

7.4. Ուսուցում անցել է 30

սովորող, որոնցից առնվազն 15-ը սովորում են հանրակրթական դպրոցներում։ Ուսուցման ավարտին ծրագրի

հետագա փուլերում

որպես ուսուցանող ներգրավվել են գնահատման արդյունքներով ոչ պակաս, քան 80% իմացություն դրսևորած

սովորողները։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ ի նախարարություն

 

Երևանի

քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Ներքին գործերի նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

8.

Անչափահասների և երիտասարդների արտաուսումնական զբաղվածության և հանգստի կազմակերպման ծրագրերի անցկացում

8.1. Հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում իրականացվել են հարցումներ՝ պարզելու համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող զբաղվածության և հանգստի տեսակները։

 

8.2. Հարցումների արդյունքներով մշակվել են համապատասխան ծրագրերը՝ ուսումնական հաստատություններում կազմակերպվող խմբակների կամ արտադպրոցական կազմակերպությունների միջոցով իրականացվող միջոցառումների տեսքով։

Ծրագրերն իրականացվում են առնվազն 10 համայնքում՝ առնվազն 100 անչափահասի և երիտասարդների մասնակցությամբ։

8.1. Իրականացված հարցումները ներառական են և ընդգրկում են

անչափահասների և երիտասարդների կարիքները՝ ըստ սեռի, բնակավայրի (քաղաքային և գյուղական) և տարիքի։

 

8.2. Ծրագրերն

արտահայտում են իրականացված

հարցումների արդյունքները, իրականացվում են

առնվազն 10

համայնքներում և դրանց մասնակցել է առնվազն

100 անչափահաս և երիտասարդ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

 

Վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ)

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Ներքին գործերի նախարարություն

Տարեկան բյուջեով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված միջոցներ

9.

Հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման հետևանքների իրազեկմանն ու դրա կանխարգելմանն առնչվող դասաժամերի ընդգրկում կամ առկա դասաժամերի նյութերի կատարելագործում

 

9.1. «Առողջ ապրելակերպ» առարկայի դասագրքերը

լրամշակվել են՝

կատարելագործելով և ավելի երկար դասաժամեր նախատեսելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը և կանխարգելմանը, սոցիալական հմտություններին առնչվող թեմաների համար։

 

9.2. Մշակվել են

մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առողջ ապրելակերպի դասավանդման նյութեր, որոնք ներառում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման վնասների ու հետևանքների

թեմաները։

9.1. «Առողջ

ապրելակերպ» առարկայի նոր դասագրքերը երաշխավորել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

9.2. Մշակված դասագրքերը և

մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման նյութերը համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչպես նաև համապատասխանում են

թիրախային լսարանի

տարիքով պայմանավորված զարգացմանը։ Մշակված դասագրքերը և դասավանդման նյութերը, ի թիվս այլնի, ներառում են թմրամիջոցների գործածման կապակցությամբ շրջապատի ազդեցության դիմակայման, սթրեսսի և տագնապի հաղթահարման

թեմաները։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Ներքին գործերի նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

10.

Անչափահասների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) համար դասընթացների և այլ իրազեկման միջոցառումների անցկացում

Մշակվել են օրինական ներկայացուցիչների համար անցկացվող դասընթացների և սեմինար-քննարկումների նյութեր, դասավանդման մեթոդաբանություն։

Իրականացվել է օրինական ներկայացուցիչներին դասավանդող կամ սեմինար- քննարկումներն անցկացնող անձանց ուսուցումներ առնվազն 10 համայնքում։

10.1. Մշակված դասավանդման և սեմինար-քննարկումների անցկացման նյութերը և մեթոդաբանությունը համապատասխանում են միջազգային ստանդարտներին և ներառում են, ի թիվս այլնի, անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման հիմնական պատճառների, գործածման տրենդների, առողջական և սոցիալական հետևանքների, անչափահասների հետ հաղորդակցության ու

ծնողավարության

սկզբունքների և մեթոդների թեմաները։

 

10.2. Իրականացվել է օրինական ներկայացուցիչներին դասավանդող կամ սեմինար-քննարկումներն անցկացնող անձանց ուսուցում առնվազն 10 համայնքում։ Ուսուցման արդյունքում ծրագրի

հաջորդ փուլում ներգրավվել են ուսուցման արդյունքներով առնվազն 85% իմացություն

ցուցաբերած անձինք։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

 

Ներքին գործերի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

11.

Թմրամիջոցների օգտագործման և դրանց հասցրած վնասների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների և պաստառների տպագրում և տարածում անչափահասների և երիտասարդների շրջանում

Մշակվել և տպագրվել է

10.000 տեղեկատվական թերթիկ և 500 պաստառ։

Տեղեկատվական թերթիկները տարածվել են և պաստառները փակցվել են անչափահասների և երիտասարդների ուսման, ժամանցի վայրերում

Տեղեկատվական թերթիկները և պաստառները մշակվել են միջազգային ստանդարտներին համապատասխան և ներառում են մատչելի տեղեկատվություն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման առողջական և սոցիալական հետևանքների, գործածման կամ կախվածության դեպքում աջակցության և բուժման միջոցների վերաբերյալ։

Ներքին գործերի նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

12.

Անչափահասների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) համար թմրամիջոցների գործածման և կախվածության վերաբերյալ տեղեկատվական թերթիկների մշակում

Մշակվել և տպագրվել է 4000 տեղեկատվական թերթիկ

Տեղեկատվական թերթիկները տարածվել են անչափահասների օրինական ներկայացուցիչների շրջանում։

12.1. Տեղեկատվական թերթիկները մշակվել են միջազգային չափանիշներին համապատասխան և ի թիվս այլնի, ներառում են մատչելի տեղեկատվություն անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման հիմնական պատճառների, գործածման նշանների, առողջական և սոցիալական հետևանքների, գործածման կասկածի դեպքում անչափահասների հետ հաղորդակցության ու աջակցման մեխանիզմների վերաբերյալ։

 

12.2. Մշակվել և տարածվել է 400

տեղեկատվական

թերթիկ։

Ներքին գործերի նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

13.

Անչափահասների օրինական ներկայացուցիչների համար համացանցի ռիսկային ռեսուրսներ (կայքեր) մուտք գործելն արգելափակող կամ սահմանափակող

համապատասխան

հավելվածների հնարավորությունների, օգտակարության և դրանցից օգտվելու կարգի, ինչպես նաև անվտանգ կայքերի վերաբերյալ տեղեկատվական

տեսահոլովակի պատրաստում

 

Պատրաստվել է 1 թեմատիկ տեսահոլովակ

Պատրաստվել է 1

տեղեկատվական տեսահոլովակ, որը առնվազն 4 անգամ տարածվել է սոցիալական ցանցերով և

տեսալսողական մեդիայով։

Ներքին գործերի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ռազմավարական ուղղություն 3. Ազատությունից զրկված անձանց և Պրոբացիայի ծառայության շահառուների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և չարաշահման կանխարգելում

 

Ակնկալվող արդյունքներ՝

 

3.1. Ազատությունից զրկվածների պահման վայրեր թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու բացահայտված դեպքերի աճ,

3.2. Դատապարտյալների կողմից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կիրառելու հայտնաբերված դեպքերի աճ,

3.3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման առողջական և սոցիալական հետևանքների, աջակցման մեխանիզմների վերաբերյալ ազատությունից զրկված անձանց գիտելիքների բարելավում։

14.

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքների, ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարելու համար դատապարտված անձանց համար որոշակի պարբերականությամբ թմրամիջոցների գործածման թեստավորում կամ փորձաքննություն անցնելու

պարտականություն նախատեսելու և թեստավորման արդյունքները պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, խրախուսանքի միջոցներ կիրառելու կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում օգտագործելու հնարավորության

ուսումնասիրում

Ուսումնասիրությունն իրականացվել է, մշակվել և Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է դրա արդյունքներն ու համապատասխան առաջարկությունները ամփոփող զեկույց։

 

Ուսումնասիրությունը ներառում է միջազգային ստանդարտների և Եվրոպայի խորհրդի անդամ առնվազն 5 պետության վերաբերելի օրենսդրության վերլուծություն։

Արդարադատության նախարարություն

 

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

15.

Դատավճռով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքների, ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ բուժման և սոցիալական վերականգնման ծառայություններ ստանալու պարտականություն ենթադրող

անվտանգության միջոց

կիրառելու ինստիտուտի նախատեսման անհրաժեշտության

ուսումնասիրում

Ուսումնասիրությունն իրականացվել է, մշակվել և Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է դրա արդյունքներն ու համապատասխան առաջարկությունները ամփոփող զեկույց։

 

Ուսումնասիրությունը ներառում է միջազգային ստանդարտների և Եվրոպայի խորհրդի անդամ առնվազն 5 պետության վերաբերելի օրենսդրության վերլուծություն։

Արդարադատության նախարարություն

 

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

16.

Ազատությունից զրկված

անձանց շրջանում

«Հավասարը` հավասարին» մեթոդով ուսուցում իրականացնելու նպատակով

դասավանդողների ուսուցում

Մշակվել են ուսուցման նյութերը, մեթոդաբանությունն ու դասավանդողների համար նախատեսված ձեռնարկը։

Ծրագրի հաջորդ փուլում որպես դասավանդող հանդես գալու համար ուսուցում է անցել 10 դատապարտյալ։

16.1. Ուսուցման նյութերը, մեթոդաբանությունն ու դասավանդողների համար նախատեսված ձեռնարկը մշակվել են միջազգային ստանդարտներին համապատասխան և ի թիվս այլնի,

ներառում են թմրամիջոցների տեսակների, հիմնական հասկացությունների, դրանց գործածման առողջական և սոցիալական հետևանքների, ազատությունից զրկված անձանց

դեպքում առկա առանձնահատկությու նների, աջակցության մեխանիզմների, հաղորդակցության և լսարանի հետ կապ հաստատելու

հմտությունների

վերաբերյալ թեմաներ։

 

16.2. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց ուսուցման նյութերը ներառում են նաև կանանց դեպքում թմրամիջոցների գործածման հետևանքների առանձնահատկություննե րի վերաբերյալ տեղեկատվություն։

 

16.3. Ուսուցում է անցել 10 դատապարտյալ, որոնցից ծրագրի հաջորդ փուլում որպես դասավանդող ներգրավվել են միայն ուսուցման ավարտին կատարված գնահատման արդյունքներով առնվազն 80% իմացություն

ցուցաբերած անձինք։

Արդարադատության նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

Ռազմավարական ուղղություն 4. Զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում

 

Ակնկալվող արդյունքներ՝

 

4.1. Զինծառայողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման առողջական և սոցիալական հետևանքների վերաբերյալ գիտելիքների կատարելագործում

4.2. Դասավանդող հրամանատարական կազմի զինծառայողների ոլորտային գիտելիքների և հմտությունների բարելավում,

4.3. Միջազգային չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա զինծառայողների կողմից թմրամիջոցներ ներմուծելու և գործածելու ոլորտի քաղաքականության մշակում,

4.4. Զինծառայողների կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու, դրանք զորամասեր ներմուծելու և ապօրինի գործածելու դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների կատարման մեթոդաբանության բարելավում, բացահայտված դեպքերի թվի աճ։

17.

Զինծառայողների ուսումնական ծրագրերում, այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների վերաբերյալ թեմաների ներառում

 

Ուսուցման նոր ծրագիրը, ինչպես նաև թեմատիկ դասընթացների ուսուցման նյութերը և մեթոդաբանությունը մշակվել են։

Ուսուցման նոր ծրագիրը, ինչպես նաև թեմատիկ դասընթացների ուսուցման նյութերը և մեթոդաբանությունը մշակվել են միջազգային չափանիշներին համապատասխան և ի թիվս այլնի, ներառում են առողջ ապրելակերպի հիմունքների, թմրամիջոցների տեսակների, հիմնական վերաբերելի հասկացությունների, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման առողջական և սոցիալական հետևանքների, գործածման և կախվածության դեպքում աջակցման մեխանիզմների

վերաբերյալ թեմաներ։

Պաշտպանության նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

18.

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման հետևանքների վերաբերյալ զինծառայողների հետ պարապմունքներ անցկացնող հրամանատարական կազմիվերապատրաստում

 

Մշակվել են վերապատրաստման նյութեր և վերապատրաստված զինծառայողների կողմից ուսուցման ընթացքումկիրառման համարձեռնարկը։

 

Վերապատրաստվել է հրամանատարական կազմի զինծառայողների 10%-ը։

18.1.

Վերապատրաստման նյութերը և ուսուցման ձեռնարկը մշակվել են միջազգային

չափանիշներին համապատասխան և ի թիվս այլնի, ներառում են առողջ ապրելակերպի հիմունքների, թմրամիջոցների տեսակների, հիմնական վերաբերելի հասկացությունների, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման առողջական և սոցիալական հետևանքների, գործածման և կախվածության դեպքում աջակցման մեխանիզմների, հաղորդակցության և լսարանի հետ կապի հաստատման վերաբերյալ թեմաներ։

 

18.2. Վերապատրաստվել է հրամանատարական կազմի զինծառայողների առնվազն 10%-ը։ Վերապատրաստված զինծառայողներից պարապմունքներ անցկացնելուն ներգրավվել են միայն այն

վերապատրաստվածները,

որոնք վերապատրաստման ավարտին կատարված գնահատման արդյունքներով ցուցաբերել են առնվազն

80% իմացություն։

Պաշտպանության նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

19.

Զինծառայողների կողմից թմրամիջոցներ ձեռք բերելու, դրանք զորամասեր ներմուծելու և ապօրինի գործածելու հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների մեթոդաբանության վերանայում և դրա հիման վրա ծրագրային և արտապլանային միջոցառումների իրականացում

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների մեթոդաբանության և արդյունավետությունը գնահատվել է, մշակվել է գնահատման արդյունքներն ամփոփող զեկույց, որը ներառում է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։

19.1. Գնահատման զեկույցի հիման վրա կազմվել և տպագրվել է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ ուղեցույց-ձեռնարկ, որը տրամադրվել է պետական մարմինների իրավասու ստորաբաժանումների աշխատակիցներին։

 

19.2 Իրականացվել է ծրագրային և արտապլանային

10 օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում։

19.1. Գնահատումը կատարվել է միջազգային չափանիշների հիման վրա և ներառում է առնվազն 5 պետության փորձի վերաբերյալ տեղեկատվություն։

 

19.2. Ուղեցույց ձեռնարկը մշակվել և տպագրվել է՝ 500 տպաքանակով։

 

19.3. Իրականցվել է ծրագրային և

արտապլանային 10

միջոցառում։

Պաշտպանության նախարարություն

 

Ներքին գործերի նախարարություն

 

Ազգային անվտանգության ծառայություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

ԲԱԺԻՆ 2․

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ, ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ՀԱՄԱՐԺԵՔ ՆՅՈՒԹԵՐԻ (ԱՆԱԼՈԳՆԵՐԻ) ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

Ռազմավարական ուղղություն 5. Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում

 

Ակնկալվող արդյունք`

 

8.1. Համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխարգելման օրենսդրության լավարկում՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա,

8.2. Համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի՝ իրավապահ մարմինների կարողությունների զարգացում։

20.

Համացանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդող իրավապահ մարմինների նյութատեխնիկական բազայի և ծրագրային հնարավորությունների վերազինում՝ կիբեռլաբորատորիայի ձեռքբերման միջոցով

Իրականացվել է համացանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդող իրավապահ մարմինների առկա նյութատեխնիկական բազայի և ծրագրային հնարավորությունների և կարիքների գնահատում։

Գնահատման արդյունքներով ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և ծրագրային համակարգերով հագեցված կիբեռլաբորատորիա։

20.1. Համացանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդող իրավապահ մարմինների առկա նյութատեխնիկական բազայի և ծրագրային հնարավորությունների և կարիքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ներառող զեկույցը մշակվել է։

 

20.2. Գնահատման արդյունքներով ձեռք են բերված կիբեռլաբորատորիայի տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը հասցեագրում է զեկույցով արձանագրված կարիքների առնվազն

40%-ը։

Ներքին գործերի նախարարություն

 

Ազգային անվտանգության ծառայություն

Օրենքով չարգելված միջոցներ

21.

Քննչական կոմիտեի կիբեռհանցա-գործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության և Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ

ուղղված

հանցագործությունների գործերով վարչության կարողությունների զարգացում՝ կապված համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քննության հետ

Իրականացվել է Քննչական կոմիտեի կիբեռհանցագործություն ների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության և Գլխավոր

դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության գիտելիքների և կարողությունների գնահատում՝ կապված համացանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառության քննության հետ։

Գիտելիքների գնահատման հիման վրա մշակվել և քննիչների և դատախազների տարեկան վերապատրաստման ծրագրերում է ներառվել համացանցի միջոցով

թմրամիջոցների ապօրինի

շրջանառության դեպքերի քննության թեմայով։

21.1. Քննչական կոմիտեի կիբեռհանցագործություն ների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչության և Գլխավոր դատախազության

բնակչության

առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության գիտելիքների գնահատումը ներառել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդի միտումների և նշված դեպքերի քննության առանձնահատկություննե րի թեմաները։ Գիտելիքների գնահատման արդյունքում կազմվել է խնդիրները ներկայացնող զեկույց։

 

21.2. Քննիչների և դատախազների տարեկան վերապատրաստման ծրագրերում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քննության թեման ներառող՝ Արդարադատության ակադեմիայի

կառավարման խորհրդի

որոշումներն ընդունվել են։

Արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)

 

Քննչական կոմիտե (համաձայնությամբ)

 

Գլխավոր

դատախազություն (համաձայնությամբ)

Օրենքով չարգելված միջոցներ

22.

Համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում միջազգային առաջավոր փորձի և վերաբերելի օրենսդրական՝ ներառյալ քրեաիրավական կարգավորումների ուսումնասիրում

 

Իրականացվել է միջազգային փորձի և այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրություն,որի արդյունքների հիման վրա կազմվել է զեկույց՝ օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների ներառմամբ։

Ուսումնասիրությունը ներառել է առնվազն 8 պետության օրենսդրության վերլուծություն, որը ներառվել է

ուսումնասիրության զեկույցում։ Դիտարկվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կատարումը որպես ծանրացնող հանգամանք նախատեսելու անհրաժեշտությունը։

Ներքին գործերի նախարարություն

 

Արդարադատության նախարարություն

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Քննչական կոմիտե (համաձայնությամբ)

 

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

(համաձայնությամբ)

 

Ռազմավարական ուղղություն 6. Իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում և նրանց միջև համագործակցության ամրապնդում

 

Ակնկալվող արդյունքներ՝

 

9.1. Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ներգրավված իրավապահ մարմինների և այլ պետական մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացում,

9.2. Թմրամիջոցների անօրինական շրջանառության ընթացքում կրիպտոարժույթներով վճարման և ֆինանսական հսկողական մեխանիզմների շրջանցման դեպքերի բացահայտման ցուցանիշի աճ,

9.3. Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների փոխհամագործակցության արդյունավետության լավարկում։

23.

Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի կողմից սթափության վիճակի ստուգումից բացի նաև սքրինինգային թեսթավորման եղանակով թմրամիջոցի գործածման փաստի ստուգման հնարավորություն ներդնելու անհրաժեշտության գնահատում

 

Իրականացվել է միջազգային չափանիշների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, որի արդյունքներով պատրաստվել է ամփոփ զեկույց՝ ներառելով պարեկային ծառայության կարգախմբերի կողմից սքրինինգային թեսթավորման եղանակով թմրամիջոցի գործածման փաստի ստուգման իրավասություն նախատեսելու անհրաժեշտությունը և իրավաչափությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների տեսանկյունից։

Ուսումնասիրությունը կատարվել է միջազգային չափանիշների և առնվազն 7 պետության փորձի վերլուծության հիման վրա, որոնք ներառվել են զեկույցում։

Ներքին գործերի նախարարություն

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

24.

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված իրավապահ մարմինների և փորձագետների շարունակական վերապատրաստումների իրականացում

Վերանայվել և լրամշակվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության իրավասու ստորաբաժանումների ծառայողների, Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, փորձագետների մաքսային ծառայողների, վերապատրաստման

ծրագրերը և ուսումնական նյութերը։

24.1. Վերապատրաստվել է ներքին գործերի

նախարարության ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ծառայողների, 5%-ը։

 

24.2. Վերապատրաստվել է Քննչական կոմիտեում թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ քննող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ՝ 5%-ը։

 

24.3. Վերապատրաստվել է«Փորձագիտական կենտրոն» և

«Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություններում դատաքիմիական (թունաբանական) փորձաքննություն իրականացնող փորձագետների 5%-ը։

 

24.4. Վերապատրաստվել է ազգային անվտանգության ծառայության իրավասու ստորաբաժանման ծառայողների 5%-ը։

 

24.5. Վերապատրաստվել է մաքսային ծառայողների
5%-ը։

24.1.

Վերապատրաստման ծրագրերը և ուսումնական նյութերը մշակվել են միջազգային չափանիշներին համապատասխան։

 

24.2. Վերապատրաստվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու

ստորաբաժանումների ծառայողների 5%-ը։

 

24.3. Վերապատրաստվել է Քննչական կոմիտեում թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ քննող ինքնավար

պաշտոն զբաղեցնող անձանց 5%-ը։

 

24.4 Վերապատրաստվել է «Փորձագիտական կենտրոն» և

«Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություններում դատաքիմիական (թունաբանական) փորձաքննություն իրականացնող փորձագետների 5%-ը։

 

24.5. Վերապատրաստվել է ազգային

անվտանգության ծառայության իրավասու ստորաբաժանման ծառայողների 5%-ը։

24.6. Վերապատրաստվել է մաքսային ծառայողների 5%-ը։

 

24.7.

Վերապատրաստման ավարտին իրականացված գնահատման արդյունքներով վերապատրաստվածները ցուցաբերել են միջինում առնվազն 75%

իմացություն։

Ներքին գործերի նախարարություն

 

Արդարադատության նախարարություն

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

Պետական եկամուտների կոմիտե

 

Գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

25.

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի (անալոգների) և ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և այլ իրավախախտումների ու դրանց առնչվող անձանց վերաբերյալ օպերատիվ տեղեկատվական- վերլուծական համակարգի ներդրում, որի միջոցով կիրականացվի նաև տեղեկատվության փոխանակումը

Տեղեկատվական- վերլուծական համակարգում ներառվող տվյալների ցանկը և տեղեկատվության փոխանակման կարգը սահմանելու՝ Կառավարության լիազորությունն ամրագրող օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել է և ներկայացվել է Վարչապետի աշխատակազմ։

Օրենսդրական փոփոխությունների նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Լիազորող նորմ սահմանող օրենսդրական փոփոխությունների նախագծին հավանություն տալու վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվել է։

Ներքին գործերի նախարարություն

 

Քննչական կոմիտե (համաձայնությամբ)

 

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

Պետական եկամուտների կոմիտե

 

Արդարադատության նախարարություն

 

Բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

ԲԱԺԻՆ 3․

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Ռազմավարական ուղղություն 7. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց ժամանակակից և գիտականորեն հիմնավորված բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում և հանրային առողջության ապահովում

 

Ակնկալվող արդյունքներ՝

 

11.1. Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման արդյունավետության բարձրացում։,

26.

Նարկոլոգիական բաժանմունքի և

նարկոլոգիական կաբինետի տեխնիկական պայմանների և պահանջների վերանայում

Մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002

թվականի թիվ 867 որոշման մեջ

փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Նախագիծն ընդունվել է Կառավարության կողմից։

26.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի թիվ 867 որոշման մեջ

փոփոխությունների կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծն ընդունվել է։

 

26.2. Կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով նարկոլոգիական բժշկական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սարքավորումների

առնչությամբ

միջազգային չափանիշները։

Առողջապահության նախարարություն

Տարեկան բյուջեով նախատեսված միջոցներ

27.

Նարկոլոգիայի ոլորտի մասնագետներ պատրաստող հաստատությունների

գիտելիքների գնահատում

 

Իրականացվել է նարկոլոգիայի ոլորտի մասնագետների գիտելիքների գնահատում։

Գիտելիքների գնահատման արդյունքներն ամփոփող

զեկույցը մշակվել է։

Առողջապահության նախարարություն

 

Ռազմավարական ուղղություն 8. Թմրամիջոցներից կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն ունեցող անձանց բուժմանը զուգահեռ սոցիալ-հոգեբանական վերականգնում և հետբուժական սոցիալական վերաինտեգրում

 

Ակնկալվող արդյունքներ՝

12.1. Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց սոցիալական և հոգեբանական վերականգնման համար օրենսդրական հիմքերի ստեղծում՝ բուժմանը զուգահեռ և դրա ավարտից հետո,

12.2. Շահառուների կարիքներին համապատասխան վերականգնողական ծրագրերի մշակում, ինչի շնորհիվ՝ դրանց արդյունավետության բարձրացում։

28.

Թմրամիջոցներից կախվածություն ունեցող՝

ազատությունից զրկման տեսքով պատիժ կրող դատապարտյալների սոցիալական վերականգնման ծրագրերի ներդրում՝ ուղղված պատժի կրումից հետո նրանց կողմից կրկին թմրամիջոցների գործածման կանխարգելմանը

 

Իրականացվել է

թմրամիջոցներից կախվածություն ունեցող դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման վերաբերյալ միջազգային չափանիշների և լավագույն փորձի ուսումնասիրություն, որի արդյունքներով մշակվել է զեկույց։

Ուսումնասիրությունը հիմնվել է միջազգային չափանիշների և Եվրոպայի խորհրդի անդամ առնվազն 5 պետության լավագույն փորձի վրա, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը ներառվել է զեկույցում։

Արդարադատության նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

(համաձայնությամբ)

Տարեկան բյուջեով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված միջոցներ

29.

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման դեպքում հանրակրթական ուսումնական հաստատություններում մատուցվող՝

մանկավարժա-հոգեբանական

աջակցման ծառայությունների լավարկում

 

Մշակվել է թմրամիջոցներ գործածող սովորողներին, ինչպես նաև այս տեսանկյունից ռիսկային խմբերի սովորողներին մանկավարժա-հոգեբանական աջակցության ծառայությունների

մեթոդական ուղեցույց։

29.1. Ուղեցույցը մշակվել է միջազգային չափանիշների և առնվազն 3 պետության լավագույն փորձի հիման վրա, որոնց վերաբերյալ հակիրճ

տեղեկատվությունը կամ հղումները ներառվել են ուղեցույցում։

 

29.2. Ուղեցույցի նախագծի վերաբերյալ անցկացվել է

մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

առնվազն 1 քննարկում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Առողջապահության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

 

______________________________

1 Հասանելի՝ https://www.unodc.org/unodc/en/data-and-analysis/world-drug-report-2024.html

2 Հասանելի՝ https://www.unodc.org/documents/preven0on/UNODC-WHO_2018_preven0on_standards_E.pdf

3 Հասանելի՝ https://www.unodc.org/pdf/youthnet/handbook_school_english.pdf

4 Տես Թմրամիջոցների գործածման կանխարգելման միջազգային չափանիշներ, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ, 2018, էջ 38, հասանելի՝ https://www.unodc.org/documents/preven0on/UNODC-WHO_2018_preven0on_standards_E.pdf

5 https://nida.nih.gov/publica0ons/drugfacts/substance-use-military-life#ref

6 Տես «Ռազմական տեղակայումներ և հոգեներգործուն նյութերի գործածում։ Վերանայում և ապագա ուղղություններ», Մ.Ջ. Լարսոն, Ն.Ռ.Վուտեն, Ռ.Ս. Ադամս, Է.Լ. Մերրիկ, 2012, հասանելի՝ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/ar0cles/PMC3321386/

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


30.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ