Գլխավոր տեղեկություն
Номер
N 869-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.09.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.09.2024
Дата вступления в силу
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 869-Ա

 

ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 869-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ժ. Անդրեասյան   - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սաղյան   - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի
նախագահ (համաձայնությամբ)
Վ. Սիրունյան   - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Ս. Հայոցյան   - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
Լ. Հովհաննիսյան   - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Է. Պետրոսյան   - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության
հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության
պետի տեղակալ
Ն. Փահլևանյան   - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության
բաժնի պետ
Գ. Վարդանյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր
(համաձայնությամբ)
Հարություն վարդապետ Կիրակոսյան   - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Հ. Նազարյան   - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ո. Մարուխյան   - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության
ամբիոնի պրոֆեսոր
Ա. Համազասպյան   - Յուրի Սարգսյանի դստեր ամուսինը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան