ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3504-Ա |
«16» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՅԳԵՍՏԱՆ 11-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.1/21 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթուր Նիկոլայի Հարությունյանի (ծնված 26.11.1986թ.) դիմումը (02.10.2018թ.բանալի 1402429)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.12.2018թ. հ.ԱՏ-11/12/2018-1-0334, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.10.2018թ. հ.Հ-19503 գրությունը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2018թ. ԵԿԴ/2899/02/17 վճիռը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.05.2024թ. հ.20-Ել-Հ-6927 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Կենտրոն, Այգեստան 11-րդ փողոց հ.1/21 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել ք.Երևան, Կենտրոն, Այգեստան 11-րդ փողոց հ.1/21 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Նիկոլայի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 111.91քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 111.91քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Երևան, Կենտրոն, Այգեստան 11-րդ փողոց հ.1/3 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Կենտրոն, Այգեստան 11-րդ փողոց հ.1/21 տուն»:
4. Երևան, Կենտրոն, Այգեստան 11-րդ փողոց հ.1/21 հասցեում գտնվող 111.91քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |