ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3518-Ա |
«16» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Համաձայնություն տալ՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 2024 թվականի կարիքների համար համակարգչային և անվտանգության ապահովման ներքին ցանցի ներդրման իրականացման համար սույն որոշման հավելվածում ընդգրկված աշխատանքների և ապրանքների ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 16.09.2024թ. հ. 3518-Ա որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՀՀ |
Անվանումը |
Չափման միավորը |
Քա-նակը |
Ապրանքներ | |||
1 |
Սերվերի պահարան |
հատ |
1 |
2 |
Սվիչ |
հատ |
5 |
3 |
Ռոութեր |
հատ |
1 |
5 |
Տեսաձայնագրիչ |
հատ |
1 |
6 |
Տեսախցիկ 4մմ |
հատ |
4 |
7 |
Տեսախցիկ |
հատ |
11 |
8 |
Ցանցային մալուխի միակցիչ |
հատ |
6 |
9 |
Ցանցային սվիչ |
հատ |
1 |
11 |
Անխափան սնուցման սարք |
հատ |
1 |
12 |
Կոշտ սկավառակ |
հատ |
1 |
13 |
Մալուխ |
հատ |
2 |
Աշխատանքներ | |||
1 |
Տեսախցիկների տեղադրման, միացման և կարգաբերման աշխատանքներ |
դրամ |
1 |
2 |
Միացման և փորձարկման աշխատանքներ «RJ45» ստանդարտի վարդակների |
դրամ |
1 |
3 |
Սերվերի պահարանի տեղադրման աշխատանքներ |
դրամ |
1 |
4 |
Ցանցային սվիչների, ցանցային մալուխի միակցիչների և տեսաձայնագրիչների տեղադրման, միացման և կարգաբերման աշխատանքներ |
դրամ |
1 |
5 |
Ռոութեր սարքավորման տեղադրման, միացման և կարգաբերման աշխատանքներ |
դրամ |
1 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|