ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3704-Ա |
«27» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահագն Գևորգյանի, Աննա Գևորգյանի, Նորայր Գևորգյանի և Ռոզա Մագարդիչյանի լ/ա Գևորգ Հովհաննիսյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի վերջնամասում գտնվող ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.05.2023թ. հ.11950, հ.11951, հ.11952 հ.11953, և հ.11954 վկայագրերով Վահագն Գևորգյանին, Աննա Գևորգյանին, Նորայր Գևորգյանին և Ռոզա Մագարդիչյանին փոխանցված հողամասի /տնամերձ/ սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Սպանդարյանի անվան կոլտնտեսության 1989թ. կոլտնտեսականների ընդհանուր ժողովի կողմից տրամադրված քաղվածքը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.05.2023թ. հ.11950, հ.11951, հ.11952 հ.11953, և հ.11954 վկայագրերը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/10697-23 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի վերջնամասում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.05.2023թ. հ.11950, հ.11951 հ.11953, հ.11952 և հ.11954 վկայագրերով Վահագն Գևորգյանին, Աննա Գևորգյանին, Նորայր Գևորգյանին և Ռոզա Մագարդիչյանին փոխանցված 700.0քմ մակերեսով հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |