Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-17-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (30.03.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.171
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.02.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.02.2010
Дата вступления в силу
30.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի փետրվարի 4-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «պաշտպանելն է» բառերը փոխարինել «պաշտպանելը» բառով, այնուհետ մասը լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է» բառերով.

2) 5-րդ մասը «հիմնավորմամբ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` հետաքննության մարմինը կամ քննիչը` պատճառաբանված որոշմամբ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:».

2) 3-րդ մասի առաջին պարբերությունը «դեպքերի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «հանձնարարությամբ» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշմամբ» բառերով.

2) երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելու դեպքում:»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը «առաջացնող» բառից հետո լրացնել «ստուգման շրջանակներում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի առաջին նախադասության «գործողություններն» բառը փոխարինել «գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «դեպքերի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան նշանակվող ստուգումների» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան իրականացված ստուգումների իրավաչափությունը վիճարկելիս «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրառվում է, եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն այդ ստուգման արդյունքում ակտ չի կազմվել:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 27

Երևան

ՀՕ-17-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան