ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետին և 20-րդ հոդվածին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվական մայիսի 25-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» հիմնադրույթն ուժի մեջ մտնելուց օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի -ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ
1. 2-րդ կետի քսաներորդ պարբերությունը «Միության բյուջեի ծախսերով» բառերից հետո ավելացնել «, ներառյալ արդյունաբերության ճյուղերում միության անդամ պետությունների կողմից համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրման ծախսերով»:
2. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության ցուցաբերում:»:
3. 18-րդ կետի երկրորդ պարբերությունը «սպասարկում տրամադրելու կարգը» բառից հետո լրացնել «, անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը» բառերով:
4. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝ «Անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրման ծախսերի ֆինանսավորումը Հանձնաժողովն իրականացնում է Հանձնաժողովի հաշիվներից Ռուսաստանի Դաշնության արժույթով՝ ռուսական ռուբլով՝ Միության բյուջեի ծախսերով գործառնություններ իրականացնելու համար:»:
5. 32-րդ կետում՝
առաջին պարբերությունը «բացի աշխատավարձի ծախսերից» բառերից հետո ավելացնել «և անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության ցուցաբերել».
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Միության բյուջեի միջոցները, որոնք նախատեսված են անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության ցուցաբերման համար, օգտագործվում են միայն նշված նպատակներով և չեն կարող վերաբաշխվել Միության բյուջեով նախատեսված ծախսերի այլ հոդվածների ֆինանսավորման համար:»:
6. 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Հերթական ֆինանսական տարվա հունվարի 1-ի դրությամբ Միության մարմինների հաշիվներում գոյացած բյուջետային միջոցների մնացորդները, որոնք նախատեսված են անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, պահպանում են նպատակային բնույթը և հերթական ֆինանսական տարում օգտագործվում են որպես լրացուցիչ ֆինանսավորում՝ ի լրումն Միության հերթական ֆինանսական տարվա բյուջեում Հանձնաժողովի՝ նախատեսված ծախսերի՝ բյուջետային հաշվետվության մեջ նշված գործառնությունների հետագա արտացոլմամբ։»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: