ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2820-Ա |
«25» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի Հ.174-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի հ.174-Ա որոշման համաձայն՝ 53 000 000 (հիսուներեք միլիոն դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մաքրման սարքը /ավտոբուսների և տրոլեյբուսների դարպասային լվացակայան/ անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի հ.174-Ա որոշումը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել մաքրման սարքի /ավտոբուսների և տրոլեյբուսների դարպասային լվացակայանի/ նվիրատվության պայմանագիր:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Գրիգորյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|