Գլխավոր տեղեկություն
Номер
N 1251-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.08.2024-14.12.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.08.2024
Дата вступления в силу
09.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1251-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի 262-րդ տողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝

1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի 432 տեղ հզորության նոր շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում և փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի փետրվարի 9-ին «Էկո Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետության կարիքների համար գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/13 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները․

2) Հայաստանի Հանրապետության Այրում քաղաքի Հ. Մալինյանի անվան միջնակարգ դպրոցի նոր ուսումնական շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի մարտի 26-ին «Վի Քեյ Գրուպ», «Դակշին» և «Հրշեջ Շահ-Ար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքված պետության կարիքների համար գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/37 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

08.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2024, N 1980-Ա 14.12.2024, N 1251-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան