ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 17-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «գնահատականը» բառից հետո լրացնել «, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա» բառերով.
2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երևանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք և առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո.».
2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «հաշիվը» բառից հետո լրացնել «և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) առաջադրանքների որակյալ կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից նրա բռնագանձած գումարի կամ գույքի արժեքի հինգ տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի տասնապատիկը) տրվող պարգևատրումից:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|