ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 754-Ա
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1․ Հաստատել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-238-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 754-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագծի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի ընտրության մրցութային կարգը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում |
2024 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
«Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-238-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր |
2.․ |
«Ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կազմը, իրավասությունների շրջանակը, ինչպես նաև հասարակական վերահսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում |
2024 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
«Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-238-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
16.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |