ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1322-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1450-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Ներդրումների ներգրավման ծրագիրը հաստատելու մասին» N 1450-Լ որոշման N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) հավելվածի 7-րդ կետում «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2025 թվականի հունիս» բառերով.
2) hավելվածի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
3) հավելվածի 12-րդ կետից հանել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը․
4) հավելվածի 16-րդ կետում «օտարերկրյա» բառից հետո լրացնել «կամ տեղական» բառերով և հանել «Փոխվարչապետի գրասենյակ» բառերը.
5) հավելվածի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) հավելվածի 18-րդ կետից հանել «, ինչպես նաև նախատեսված կլինի ուղիղ ներդրումների իրականացման համար հարմարավետ, անվտանգ հարթակ» բառերը․
7) հավելվածի 19-րդ կետից հանել «Փոխվարչապետի գրասենյակ» բառերը.
8) հավելվածի 20-րդ և 21-րդ կետերում «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբեր» բառերով և հանել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (համաձայնությամբ)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|