ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ անձամբ հանձնել ըստ պատկանելության կամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր ունեցող անձի միջոցով: Լիազորված անձի միջոցով հայտարարագիրը ներկայացնելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի անձը (ինքնությունը) հաuտատող` oրենuդրությամբ uահմանված տեսակի փաuտաթղթի պատճենը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|