ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 366-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 319,633,126 դրամ ընդհանուր արժողությամբ «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.07.24 N 515-Ա)
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Եվրոպա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01208043) 2023 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ թիվ ՀՀ/Դ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական դպրոցի նոր շենքի 1-ին փուլի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 316,468,442 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08417251) 2023 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-03/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 3,164,684 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 22.07.24 N 515-Ա)
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 366-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
(վերնագիրը խմբ. 22.07.24 N 515-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
Կրթական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կառուցել «երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենք: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք, կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
319,633,126 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի» նոր շենքի կառուցում՝ 316,468,442 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում։ 2․ Նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի» նոր շենքի կառուցման տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 3,164,684 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Կիրականացվեն հողային և հիմքերի աշխատանքներ, հիմնակմախքի կառուցման, նոր դռների և լուսամուտների տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, ներքին հարդարման, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և կոյուղու, ինչպես նաև ներքին էլեկտրամատակարարման աշխատանքներ՝ 316,468,442 դրամի չափով։ 2․ Տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 3,164,684 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, Սևանի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 22.07.24 N 515-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
22.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |