ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1261-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1825-Լ որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) գործերի կառավարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում է կազմակերպավերլուծական բաժինը.».
2) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում են զինվորական ներկայացուցչությունների բաժինը, բաժնեմասերի կառավարման բաժինը և մաքսային ձևակերպումների բաժինը.».
3) 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» պարբերություններով`
«ե. սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը,
զ. թիկունքային ապահովման վարչությունը.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ ենթակետերով՝
«8) նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը միանում է գնումների կազմակերպման վարչությանը.
9) բաժնեմասերի կառավարման բաժինը միանում է գործերի կառավարչությանը.
10) մաքսային ձևակերպումների բաժինը միանում է կենտրոնացված փոխադրումների ապահովման (լոգիստիկ) վարչությանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի: Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված կառուցվածքային փոփոխության հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած պաշտոնները սահմանված կարգով զբաղեցվելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն զինվորական ներկայացուցչությունների բաժնի, սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության, թիկունքային ապահովման վարչության կառուցվածքային փոփոխությունների գործողությունը տարածվում է այդ ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատման օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2024 թվական: