ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2020 թվականի N 604-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հաստատել հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի N 604-Ա որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի առաջին տեղակալ կամ տեղակալներ,
կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ,
կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ,
կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետ,
կոմիտեի իրավաբանական վարչության պետ,
կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության պետ,
կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ,
կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ,
կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ
(հավելվածը փոփ. 21.01.21 N 30-Ա, խմբ. 04.11.21 N 896-Ա, փոփ. 26.10.22 N 745-Ա, 05.05.23 N 312-Ա, խմբ. 09.08.24 N 552-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |