ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2853-Ա |
«29» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 29.07.2024թ. հ. 2853-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Դավիթ Առաքելյան |
Բուզանդի փողոց, հ.12 և հ.14 |
հողամաս |
«ՍԹԱՐԼԱՅՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բուզանդի փողոցի հ.12 և հ.14 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.02112018-01-0250 և հ.02122016-01-0147/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Փավստոս Բուզանդի փողոց, հ.12 |
010634BA6DMC |
|
2 |
Արթուր Քարամյան |
Նոր Խարբերդի այգետարածք, 105-րդ տեղամաս, հ.14 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 17.04.2024թ. հ.6335 լրացուցիչ և 06.05.2024թ. հ.3973 վկայագրերով, Սեյրան Խաչատրյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Խարբերդի այգետարածքի 105-րդ տեղամասի 600.0քմ մակերեսով հ.14 հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.21/1 |
01113ZSVJ45Y |
|
3 |
Սիմոն Թալալյան |
Գ. Զոհրապի փողոց, հ.33 |
բնակելի տուն |
Սիմոն Թալալյանին պատկանող, Գ. Զոհրապի փողոցի հ.33 հասցեում գտնվող բնակելի տանը /հ.3203 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Գ. Զոհրապի փողոց, հ.33/1 |
010138JDLVPT |
|
4 |
Նարեկ Կարապետյան և Գրիգոր Հովհաննիսյան |
Նուբարաշեն Մասիս-Ա այգետարածք, հ.Ա-176 և հ.177 |
հողամաս |
Նարեկ Կարապետյանին և Գրիգոր Հովհաննիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշեն Մասիս-Ա այգետարածքի հ.Ա-176 և հ.177 /վկ. հ.03072024-01-0284 և հ.10062024-01-0131/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նուբարաշեն Մասիս-Ա այգեգործական տարածք, հ.176-177 |
01103YE8THGV |
|
5 |
Անդրանիկ Համբարձումյան |
Էրեբունի շրջան անտառտնտեսության 4-րդ այգետարածք, 43-րդ տեղամաս, հ.5 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 31.01.2024թ. հ.2747 վկայագրով, Անդրանիկ Համբարձումյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Էրեբունի շրջանի անտառտնտեսության 4-րդ այգետարածքի 43-րդ տեղամասի հ.5 հողամասին տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 4-րդ զանգված, հ.43/5 |
01053TRUQ8ZM |
|
6 |
Անահիտ Մեսրոպյան |
Թումանյան փողոց, հ.1 շենք |
տարածք |
Սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 16.07.2024թ. հ.2513 և հ.2514 վկայագրերով, Անահիտ Մեսրոպյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Թումանյան փողոցի հ.1 շենքում գտնվող կիսանկուղային տարածքին տրամադրել հասցե՝ Թումանյան փողոց, հ.1 շենք, շինություն հ.39 |
01063Y9AHZJS |
0001 |
7 |
Անի Անտոնյան |
Վ. Միրաքյան փողոց, հ.35 |
բնակելի տուն |
Վ. Միրաքյան փողոցի հ.35 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2018680 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.12.2023թ. հ.24883 լրացուցիչ վկայագիր/ տրամադրել հասցե՝ Վ. Միրաքյան փողոց, հ.35/1 |
01007X7VTRXA |
0031 |
8 |
Ելենա Լեոնովա |
Արմենակյան փողոց, հ.153 |
բնակելի տուն |
Ելենա Լեոնովային սեփականության իրավունքով պատկանող, Արմենակյան փողոցի հ.153 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկին /սեփ. վկ. հ.2107778/ տրամադրել հասցե՝ Գ. Հովսեփյան փողոց, հ.26/2 |
01093FBFBFUE |
0011 |
9 |
Հակոբ Քոյլոյան |
Մանանդյան փողոց, հ.33/9, հ.33 շենքի հ.1/1, հ.5/1 և հ.5/2 |
հողամաս |
Մանանդյան փողոցի հ.33/9, հ.33 շենքի հ.1/1, հ.5/1 և հ.5/2 հասցեներում գտնվող 310.1քմ մակերեսով հողամասին /ընդ. բաժն. 177.7քմ և 789.0քմ, հիմք՝ հողամասերի բաժնեմասերի սահմանման, հողամասի բաժինը բնեղենով առանձնացնելու և անշարժ գույքի մասերի փոխանակության 17.01.2024թ. հ.758 խառը պայմանագիր և փոփոխություն կատարելու մասին 03.05.2024թ. հ.7827 համաձայնագիր/ տրամադրել հասցե՝ Հ. Մանանդյան փողոց, հ.33/43 |
01011K2N9PJT |
|
10 |
Հակոբ Քոյլոյան |
Մանանդյան փողոց, հ.33/9, հ.33 շենքի հ.1/1, հ.5/1 և հ.5/2 |
հողամաս |
Մանանդյան փողոցի հ.33/9, հ.33 շենքի հ.1/1, հ.5/1 և հ.5/2 հասցեներում գտնվող 345.0քմ մակերեսով /ընդ. բաժն. 177.7քմ և 789.0քմ, հիմք՝ հողամասերի բաժնեմասերի սահմանման, հողամասի բաժինը բնեղենով առանձնացնելու և անշարժ գույքի մասերի փոխանակության 17.01.2024թ. հ.758 խառը պայմանագիր և փոփոխություն կատարելու մասին 03.05.2024թ. հ.7827 համաձայնագիր/ տրամադրել հասցե՝ Հ. Մանանդյան փողոց, հ.33/44 |
01011PFGLTT2 |
|
11 |
Խաչատուր Սարգսյան |
Շիրակի փողոց, հ.47/20 |
հողամաս |
Խաչատուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի հ.47/20 հասցեում գտնվող հողամասի /վկ.հ.02062021-01-0070/ բաժանման հատակագծով առանձնացվող 974.4քմ մակերեսով մասին /պարիսպ 6.8քմ/ տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, հ.47/23 |
01113VAQ6PFP |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |