ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 97-րդ հոդվածի 4-րդ մասում «հոգենյարդային հաստատություն» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպություն» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.
3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:»:
Հոդված 3. Օրենսգրքի100-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 100. | Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում |
1. Հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձևով:
2. Հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն:»:
Հոդված 4. Օրենսգրքի 102-րդ հոդվածի տեքստում «հոգեբուժական հիվանդանոցում» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպությունում» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի103-րդ հոդվածի 2-րդ մասում «բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովի» բառերը փոխարինել «հոգեբուժական հանձնաժողովի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2009 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-186-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|