ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 412-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԳԵՈՌԻՍԿ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00051495) 2024 թվականի մայիսի 16-ին կնքված թիվ 050/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մայիսի 25-ից մինչև 2024 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ինժեներաերկրաբանական հետազոտական ծառայությունների մատուցում՝ 3,168,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆմոնտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00112089) 2024 թվականի մայիսի 20-ին կնքված թիվ 049/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտաքին ցանցի փաստաթղթային փաթեթի պատրաստման և համապատասխան մարմինների կողմից հաստատման աշխատանքների կատարման ծառայությունների մատուցում՝ 4,720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00858578) 2024 թվականի մայիսի 15-ին կնքված թիվ 048/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտաքին դռների և պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 18,277,296 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը փոփ. 15.07.24 N 489-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
20.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |