Գլխավոր տեղեկություն
Номер
N 411-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.06.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.06.2024
Дата вступления в силу
21.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 411-Ա

 

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի (Armenian international medical fund) կողմից անապահով ընտանիքների լսողական խնդիրներ ունեցող երեխաների իմպլանտացիայի համար «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ուղարկված կոխլեար իմպլանտ համակարգերի հավաքածուների (Nucleus N7S + CI532՝ 8 հատ, Nucleus N7S + CI632՝ 4 հատ ու Nucleus N7S + CI622՝ 1 հատ, 200,833.59 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ