ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2394-Ա |
«28» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ՋԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Խորեն Արսենի Հարությունյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշմամբ․
1. «ՋԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2024 թվականի ամառային սեզոնի համար տրամադրել Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի հ.47 շենքի հ.1 հասցեին հարակից 13քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ հանրային սննդի ծառայության կազմակերպման 2024 թվականի ամառային սեզոնի թույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է:
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում «ՋԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |