ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 173 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրի լրացման կարգի թիվ 2 հավելվածում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 173 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ապրանքների հայտարարագրի լրացման կարգի թիվ 2 հավելվածում կատարվող
1. I բաժնում՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 30 101 0, 3923 30 901 0 ծածկագրերով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«4011 20 100 0,4011 20 900 0 |
անվադողեր և դողածածկեր՝ օդաճնշական, ռետինե, նոր՝ ավտոբուսների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների համար` բեռներ փոխադրելու համար |
անվադող կամ դողածածկ արտադրողի մասին տեղեկությունները |
անվադողի կամ դողածածկի նստեցման տրամագիծը | ||
անվադողի կամ դողածածկի արագության կատեգորիայի նշագրումը | ||
անվադողի կամ դողածածկի բեռնվածքի ցուցիչը» |
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8708 30 910 9, 8708 30 990 9, 8708 50 350 9, 8708 50 990 9, 8708 70 500 9, 8708 70 990 9, 8708 80 350 2, 8708 80 350 9, 8708 80 910 9, 8708 80 990 9, 8708 91 350 9, 8708 92 350 9, 8708 92 910 9, 8708 92 990 9, 8708 93 900 9, 8708 94 350 9, 8708 99 930 9 ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«8708 30 910 9,
8708 30 990 9, 8708 50 350 9, 8708 50 990 9, 8708 70 500 9 8708 70 990 9 |
շարժիչային տրանսպորտային միջոցների մասեր և պարագաներ |
վիճակը (օրինակ՝ նոր, օգտագործված) |
շարժիչային տրանսպորտային միջոցների մասեր և պարագաներ |
վիճակը (օրինակ՝ նոր, օգտագործված) | |
անվադող կամ դողածածկ արտադրողի մասին տեղեկությունները**** | ||
անվադողի կամ դողածածկի նստեցման տրամագիծը**** | ||
անվադողի կամ դողածածկի արագության կատեգորիայի նշագրումը**** | ||
անվադողի կամ դողածածկի բեռնվածքի ցուցիչը**** | ||
8708 80 350 2, 8708 80 350 9, 8708 80 910 9, 8708 80 990 9, 8708 91 350 9, 8708 92 350 9, 8708 92 910 9, 8708 92 990 9, 8708 93 900 9, 8708 94 350 9, 8708 99 930 9 8708 99 930 9 |
շարժիչային տրանսպորտային միջոցների մասեր և պարագաներ |
վիճակը (օրինակ՝ նոր, օգտագործված) |
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ծանոթագրությամբ՝
«4. Ապրանքների մասին «****» նշանով նշված տեղեկությունները պետք է նշվեն ընթացային անիվների մաքսային հայտարարագրման ժամանակ, որոնք ոչ ալյումինե անվասկավառակներ են՝ կոմպլեկտավորված (մատակարարման համար հավաքված) բեռնային օդաճնշական ռետինե անվադողերով կամ դողածածկերով։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: