ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2023 թվականի |
թիվ 86 |
քաղ. Մոսկվա |
ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ, ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին և 112-րդ հոդվածի 4-րդ ու 6-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հունիսի 27-ի թիվ 86 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ կատարվող
1. 3-րդ կետի հինգերորդ պարբերությունը հանել։
2. 4-րդ կետի երկրորդ-չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/xml/
«Namespaces in XML 1.0 (Third Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/REC-xml-names/.
«XML Schema Part 1: Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes Second Edition»՝ հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ https://www.w3.org /TR/xmlschema-1/ և https://www.w3.org/TR/xmlschema-2/:»։
3. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ վանդակում՝ 3-րդ դիրքում «2.0.0» թվանշանները փոխարինել «2.1.0» թվանշաններով.
բ) 3-րդ վանդակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«urn:EEC:R:043:ExpressCargoDeclaration:v2.1.0».
գ) 3-րդ վանդակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «EEC_R_043_ExpressCargoDeclaration_v2.1.0.xsd»։
4. 3-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի, էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի, էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի ճշգրտման և էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի վավերապայմանների կազմը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|