ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 765-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին բաժնում՝
ա․ «Մ-1» պայմանանիշը և համարը տողի «Ավտոճանապարհի անվանումը» և «Երկարությունը (կմ)» սյունակները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝
, |
բ․ «Մ-2» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «380․5» թիվը փոխարինել «378.4» թվով,
գ․ «Մ-9» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «57․1» թիվը փոխարինել «59․2» թվով,
դ․ «Ընդամենը» տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «1364․97» թիվը փոխարինել «1366.47» թվով.
2) 2-րդ բաժնում՝
ա․ «Հ-1» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «31.0» թիվը փոխարինել «31․27» թվով,
բ․ «Հ-5» պայմանանիշը և համարը տողի «Ավտոճանապարհի անվանումը» սյունակում «/Հ-2/- Արգել - Արզական - Հրազդան» բառերը փոխարինել «/Հ-6/ (Նոր Գեղի)- Արգել - Արզական - Հրազդան» բառերով,
գ․ «Ընդամենը» տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «2166.78» թիվը փոխարինել «2167.05» թվով.
3) 3-րդ բաժնի «3․1․ ՀՀ Արագածոտնի մարզ» ենթաբաժնում՝
ա․ «Տ-1-10» պայմանանիշը և համարը տողի «Ավտոճանապարհի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «/Տ-1-84/ - /Հ-75/ (Արտենի)»,
բ․ «Տ-1-16» պայմանանիշը և համարը տողի «Ավտոճանապարհի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ներքին Սասնաշեն (Տ-1-40)- Ներքին Բազմաբերդ (Տ-1-68)»,
գ․ «Տ-1-35» պայմանանիշը և համարը տողի «Ավտոճանապարհի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «/Տ-1-84/ (Հացաշեն) - Սորիկ»,
դ․ «Տ-1-50» պայմանանիշը և համարը տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող՝
, |
ե. «Տ-1-63» պայմանանիշը և համարը տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
, |
զ․ «Ընդամենը» տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «425․4» թիվը փոխարինել «427.4» թվով.
4) 3-րդ բաժնի «3․3. ՀՀ Արմավիրի մարզ» ենթաբաժնում՝
ա․ «Տ-3-1» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «7․7» թիվը փոխարինել «6.5» թվով,
բ․ «Տ-3-36» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «4․7» թիվը փոխարինել «5.0» թվով,
գ․ «Տ-3-45» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «3․5» թիվը փոխարինել «3.2» թվով,
դ․«Տ-3-47» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «9․5» թիվը փոխարինել «7.3» թվով,
ե․ «Տ-3-55» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «4․0» թիվը փոխարինել «3.4» թվով,
զ․ «Տ-3-68» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «5․0» թիվը փոխարինել «2.5» թվով,
է. «Ընդամենը» տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «393․8» թիվը փոխարինել «387.3» թվով.
5) 3-րդ բաժնի «3․7. ՀՀ Շիրակի մարզ» ենթաբաժնում՝
ա․ «Տ-7-67» պայմանանիշը և համարը տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «1․4» թիվը փոխարինել «0.7» թվով,
բ. «Ընդամենը» տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «496․4» թիվը փոխարինել «495.7» թվով.
6) 3-րդ բաժնի «3․8. ՀՀ Սյունիքի մարզ» ենթաբաժնում՝
ա․ «Տ-8-8» պայմանանիշը և համարը տողի «Ճանապարհի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Աշոտավան (Տ-8-42)-Բռնակոթ- Մուցք (Տ-8-51)»,
բ․ «Տ-8-47» պայմանանիշը և համարը տողի «Ճանապարհի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Շաղատ (Տ-8-51) - Բալաք»,
գ. «Տ-8-106» պայմանանիշը և համարը տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող՝
, |
դ. «Ընդամենը» տողի «Երկարությունը (կմ)» սյունակում «499․0» թիվը փոխարինել «511.6» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|