Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2023
Принят
Վանաձոր համայնքի ավագանի
Дата принятия
29.11.2023
Подписан
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Дата подписания
29.11.2023
Дата вступления в силу
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2023 թվականի N 39-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 7 336 365 300 (յոթ միլիարդ երեք հարյուր երեսունվեց միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ։

2) ծախսեր՝ 7 669 118 200 (յոթ միլիարդ վեց հարյուր վաթսունինը միլիոն հարյուր տասնութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

3) դեֆիցիտը՝ 332 752 900 (երեք հարյուր երեսուներկու միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

(1-ին կետը փոփ. 08.04.24 N 3-Ն, 13.05.24 N 20-Ն)

2. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

ԿՈՂՄ ( 16 )   


 

ԴԵՄ(2)

 ՁԵՌՆՊԱՀ (0)

Ա. Փելեշյան

Վ. Օհանյան

Ա․ Ալավերդյան

 

Ա. Բերնեցյան Լ. Թադևոսյան

Լ. Հովսեփյան

 

Ա. Դեմիրխանյան Վ. Մկրտչյան

 

 
Ա. Խաչատրյան Հ. Մանուկյան

 

 

Հ. Խլոպուզյան

Գ. Հարությունյան

 

 

Գ․ Քալանթարյան

Ն. Հովհաննիսյան

 

 

Ս․ Ղամբարյան

Դ. Խաչատրյան

 

 

Ա․ Հարությունյան

Է. Մարգարյան    

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

 

ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ

 

2023 թ. նոյեմբերի 29

ք. Վանաձոր

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
Լոռու մարզի Վանաձոր համայնքի

ավագանու «29» նոյեմբեր 2023 թվականի

N 39-Ն որոշման

(հավելվածը փոփ. 08.04.24 N 3-Ն13.05.24 N 20-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.05.2024, N 20-Ն 21.05.2024, N 39-Ն
08.04.2024, N 3-Ն 17.04.2024, N 39-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան