ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 240-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 143-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02699418) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի փետրվարի 27-ի «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անտառապատում և անտառվերականգնում Լոռու և Տավուշի մարզերում» N 143-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գրին հաուս ՄՄԱ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04451835) 2024 թվականի մարտի 14-ին կնքված՝ N 01/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 320 տուփ հողախառնուրդի մատակարարում՝ 4,960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Առանցք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09200646) 2024 թվականի մարտի 13-ին կնքված՝ N 03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 750 կգ փշալարի ձեռքբերում` 432,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|