Գլխավոր տեղեկություն
Номер
N 1189-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 29.03.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
27.03.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
27.03.2024
Дата вступления в силу
30.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1189-Ա

«27» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 06.03.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/64» ծածկագրով նպատակային հատուկ նյութերի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԼԱ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ. ներկայացված թիվ 1 հավելվածը հաստատված չի եղել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, սխալ է նշվել ընթացակարգի ծածկագիրը, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի տեղեկություններ պարունակող կայքէջի հղումը պարունակող թիվ 1.3 հավելվածը բացակայել է, ինչպես նաև բացակայել են 1-ին և 2-րդ չափաբաժինների մասով ներկայացված ապրանքների ամբողջական նկարագրերը:

Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 19.03.2024 թվականին ծանուցվել էր Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել:

Գնահատող հանձնաժողովը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է:

Գնահատող հանձնաժողովի որոշմամբ գնման ընթացակարգը 1-ին և 2-րդ չափաբաժինների մասով հայտարարվել է չկայացած՝ համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:

Ընթացակարգի չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 21.03.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԼԱ ԻՄՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան