ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2024 թվականի N 450-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԻՄՊԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐՄԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԱՐՄԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի փետրվարի 24-ից մինչև 2027 թվականի փետրվարի 23-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 450-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
5903909900 |
Ջութե գործվածքներ լամինացված պոլիպրոպիլենով առանց մակնշման |
Մանածագործական նյութեր` ներծծված, պատվածքով կամ պլաստմասսայով երկտակված՝ բացառությամբ 5902 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերի - այլ |
մ2 |
900 000 |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
505 000 000 |
|
2. |
5806310000 |
Բամբակյա տիսմա առանց մակնշման |
Նեղ գործվածքներ՝ բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից. նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ) - բամբակե մանվածքից |
կգ |
60 000 |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
140 000 000 |
|
3. |
5607909000 |
Պարաններ առանց մակնշման |
Թոկեր, պարաններ, ճոպաններ և մետաղաճոպաններ` հյուսված կամ չհյուսված, հյուսապատվածքով կամ առանց հյուսապատվածքի և ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, ռետինե կամ պլաստմասսայե թաղանթով կամ առանց թաղանթի - այլ |
կգ |
50 000 |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
80 000 000 |
|
4. |
5204200000 |
Կարի բամբակյա թելեր առանց մակնշման |
Թելեր՝ բամբակյա, կարի, մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված կամ չբաժնեծրարված - մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված. |
կգ |
8 000 |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
25 000 000 |
|
5. |
7326909807 |
Տրաֆարետային տպագրության մետաղյա շրջանակներ |
Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից - այլ |
կգ |
3 000 |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
12 500 000 |
|
6. |
4016999708 |
Ռետինե քամիչ դետալ նախատեսված մետաքսե տպագրության համար առանց մակնշման |
Արտադրատեսակներ՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից - այլ |
կգ |
600 |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
3 000 000 |
|
7. |
3212900000 |
Հեղուկ գունանյութ նախատեսված տեքստիլի համար |
Գունանյութեր (ներառյալ՝ մետաղական փոշիները և փաթիլները)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, ներկերի արտադրության մեջ օգտագործվող (ներառյալ՝ արծնները). փայլաթիթեղ դրոշմատպման համար. ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված - այլ |
կգ |
15 000 |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
Հնդկաստան Չինաստան Ճապոնիա ԵՄ |
32 000 000 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
|
|
|
|
797 500 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|