ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2024 թվականի N 467-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին հավանություն տալու և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» N 1529-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետում «(վեց միլիարդ յոթ հարյուր ութսունութ միլիոն, առանց ավելացված արժեքի հարկի)» բառերը փոխարինել «(վեց միլիարդ յոթ հարյուր ութսունութ միլիոն, ներառյալ ավելացված արժեքի հարկը և հողամասի կադաստրային արժեքը)» բառերով։
2. Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) «Հայփոստ» ՓԲԸ-ի սեփականությանը պատկանող ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող հողամասի կադաստրային արժեքը վճարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից՝ մինչև ակտիվն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելը։»:
3. Որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում «12 000» թիվը փոխարինել «13200.54» թվով:
4. Որոշման հավելվածի 1-ին կետում «(շուրջ 12 հազ. քառ. մ)» բառերը փոխարինել «(շուրջ 13200.54 քառ. մ)» բառերով, իսկ 10-րդ կետում «շուրջ 12 000 քառ. մ» բառերը՝ «շուրջ 13200.54 քառ. մ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |