ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2024 թվականի N 655-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 1411-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի «Գույք հետ վերցնելու և օտարելու մասին» N 1411-Ա որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունը «օգտին» բառից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթի հաղթողի կողմից ներկայացվում է մրցույթով օտարված գույքի արժեքի 100 տոկոսի և ստանձնած ներդրումային պարտավորության գումարի առնվազն 20 տոկոսի հանրագումարի չափով բանկային երաշխիք)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
08.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |