«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2002 թվականի N 417
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 05.01.23 N 3-Ա)
1. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
(1-ին կետը փոփ. 20.07.06 N 1110-Ն)
2. Մինչև «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների վերակազմակերպումը` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկություններին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
(2-րդ կետը փոփ. 20.07.06 N 1110-Ն)
3. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
(3-րդ կետը փոփ. 20.07.06 N 1110-Ն)
31. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել նաև 13970.2 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նաև Երևանի Տերյան 3ա հասցեում գտնվող շենքի` 47800.0 հազ. դրամ արժողությամբ, 147.6 քառ. մետր մակերեսով և Տերյան 2 հասցեում գտնվող շենքի` 2231.4 հազ. դրամ արժողությամբ, 390 քառ. մետր մակերեսով տարածքները` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
(31 կետը լրաց. 20.07.06 N 1110-Ն)
3.2. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 271.210.02487) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 271.210.02511):
(3.2-րդ կետը լրաց. 14.07.22 N 1072-Ա)
4. (կետն ուժը կորցրել է 02.05.24 N 618-Ա)
41. (կետն ուժը կորցրել է 14.07.22 N 1072-Ա)
42. (կետն ուժը կորցրել է 14.07.22 N 1072-Ա)
5. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն, 14.07.22 N 1072-Ա)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |