ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0039 Ն. 07.03.24
7 մարտի 2024 թվականի |
թիվ 39-Ն |
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ-100» ՈՍԿԵ, «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ-100» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2024 թվականի մարտի 25-ից շրջանառության մեջ դնել «Պարույր Սևակ-100» և «Սերգեյ Փարաջանով-100» ոսկե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման 1-2 Հավելվածներով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի մարտի 7-ի թիվ 39-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ-100»
ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (Խ. Գյուլամիրյան, 1963 թ.):
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «10000 ԴՐԱՄ·DRAM» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված է Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին:
Մակագրություններն են՝ «1924-1971»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը Քաշը Տրամագիծը Որակը Դրամաշուրթը Քանակը |
ոսկի 9000 8,6 գ 22,0 մմ պրուֆ ատամնավոր 300 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ-100»
ոսկե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի մարտի 7-ի թիվ 39-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ-100»
ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.):
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «10000 ԴՐԱՄ» և «2024»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով. 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին» (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:
Մակագրություններն են՝ «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ», «SERGEY PARAJANOV», «1924-1990»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը Քաշը Տրամագիծը Որակը Դրամաշուրթը Քանակը |
ոսկի 9000 8,6 գ 22,0 մմ պրուֆ ատամնավոր 300 հատ |
4. Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Աննա Կուրղինյանը (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ-100»
ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|