ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2024 թվականի N 321-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթները և առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1098-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշմամբ հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել «(բացառությամբ հողերի)» բառերը.
2) որոշման նախաբանի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի» բառերով.
3) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) մասնավորեցումից ստացված գումարների փոխանցման մասին տեղեկատվությունը 10-օրյա ժամկետում տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև համապատասխան համայնքին:».
5) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) Երևանի քաղաքապետին` կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում Երևանի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը և այն հաստատվելու օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին.
2) համայնքի ղեկավարին` կոմիտեի կողմից տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը և այն հաստատվելու օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան մարզպետին:»,
բ. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,
գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, քննարկելով ներկայացված ծրագրի (ծրագրերի) համապատասխանությունը սույն կարգի պահանջներին, 10-օրյա ժամկետում այն (դրանք) ներկայացնում է շահագրգիռ մարմինների քննարկմանը, այնուհետև՝ ստացված առաջարկությունները ամփոփելուց հետո, սահմանված կարգով, այն (դրանք) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:»,
դ. 8-րդ կետի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական: