ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2024 թվականի N 312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի, երկակի նշանակության ապրանքների ու երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների (այսուհետ` հսկվող ապրանքներ և հսկվող ոչ նյութական արժեքներ) նկատմամբ հսկողության մեխանիզմի արդյունավետության ապահովման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) երկրորդ կետում «սերտիֆիկացման մարմինները» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մարմինները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական: