Գլխավոր տեղեկություն
Номер
N 1574-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.02.2024-15.06.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2023
Дата вступления в силу
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1574-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Վ․Ա․Շ․ ՏՐԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «Վ․Ա․Շ․ ՏՐԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «Վ․Ա․Շ․ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի (ցանկի 1-5-րդ, 7-11-րդ, 16-17-րդ և 20-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ LIZ0100, LIZ0099 և LIZ0150 պայմանագրերով սահմանված «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «Վ․Ա․Շ․ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

(2-րդ կետը փոփ. 01.02.24 N 151-Ա)

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «Վ․Ա․Շ․ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի

ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հուլիսի 27-ից մինչև 2028 թվականի հուլիսի 26-ը ներառյալ.

      4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1574-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1․

8462290000

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղից ջրատար խողովակ արտադրելու համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից քառակուսի ջրատար խողովակի ամրակներ արտադրելու համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

78 764 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

2.

8455220008

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղից ջրատար խողովակ արտադրելու համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից քառակուսի ջրատար խողովակ արտադրելու համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

102 238 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

3.

8455220008

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղից

խողովակ-ների

ծայրերն ամրացնելու համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից խողովակների ծայրերը միացնելու համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

37 636 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

4.

8462690011

Պնևմատիկ ավտոմատ մամլիչ՝ մետաղյա հեղեղա-տարների

ամրացման համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից քառակուսի ջրատար խողովակի պահման համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

33 756 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

5.

8425190009

Վերհան ամբարձիչ

Էլեկտրական վերհան ամբարձիչ՝ 10 տոննա

հատ

2

Չինաստան

Չինաստան

18 468 800

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

6.

8455220008

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղից ջրատար խողովակ արտադրելու համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից քառակուսի ջրատար խողովակ արտադրելու համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

102 238 000

 

7.

8462320009

Ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղների լայնակի կտրման համար

Հաստոց՝ մետաղյա գլանա-փաթեթը լայնակի կտրտելու համար 4*3200

հատ

1

Չինաստան

Չինաստան

69 840 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

8.

8455220008

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղից մայակ արտադրելու

համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից մայակ արտադրելու համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

44 115 600

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

9.

8455220008

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղից ուղիղ կախիչ

արտադրելու համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից ուղիղ կախիչ 200 սմ արտադրելու համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

16 296 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

10.

8455220008

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղական թիթեղից խողովակներ

ամրացնելու համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից ջրատար խողովակներն ամրացնելու համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

20 486 400

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

11.

8501529002

Էլ․ վերհանի ասինխրոն շարժիչ՝ 4 անիվով

Էլեկտրական շարժիչ

հատ

2

Չինաստան

Չինաստան

38 024 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0100

12.

8455220008

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղից խողովակ

արտադրելու համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից արտադրված քառակուսի ջրատար խողովակներ արտադրելու

համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

69 840 000

 

13.

8462290000

Ավտոմատ սարքավորում՝ մետաղյա թիթեղից խողովակ-ների ծունկերի

արտադրման համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից քառակուսի արմունկ արտադրելու համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

15 520 000

 

14.

8455220008

Սառը գլոցման ավտոմատ հաստոց՝ մետաղյա թիթեղից

գագաթ-նագիծ արտադրելու համար

Հաստոց՝ մետաղյա թիթեղից գագաթնագիծ արտադրելու համար

հատ

2

Չինաստան

Չինաստան

60 528 000

 

15.

7326909807

Սև մետաղյա մասեր՝ հոսքագծերի համար

Պահես-տամասեր հոսքագծերի համար

կգ/հատ

1

Չինաստան

Չինաստան

4 268 000

 

16.

8701231019

Թամբավոր քարշակ

Մոդել՝ XG 480 FT

հատ

1

Բելգիա

Բելգիա

52 800 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0099

17․

8716395009

Ավտո-մեքենաների կիսակցորդներ

Մոդել՝ SCHMITZ TRAILER TILT TIR

հատ

2

Բելգիա

Բելգիա

32 120 000

Լիզինգ

ԹԻՎ LIZ0099

18.

7210490009

Սև մետաղյա ցինկապատ հարթ թիթեղ գլանա-փաթեթով, չներկված՝ առանց պոլիմերային
ծածկույթի

 

Հաստությունը՝ 0,27 մմ-ից մինչև

1,2 մմ, լայնք՝

1 մետր կամ 1,25 մետր

 

կգ

 

3 000 000

 

Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա

 

Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա

 

975 000 000

 

 19.

 7210708000

 Սև մետաղյա երկկողմանի տաք ցինկապատ հարթ թիթեղ գլանա-փաթեթով, ներկված՝ պոլիմերային
ծածկույթով

 

Հաստությունը՝ 0,27 մմ-ից մինչև

1,2 մմ, լայնք՝

1 մետր կամ 1,25 մետր

 

կգ

 

3 000 000

 
 

Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա

 

Չինաստան, Իրան, Կորեա, Թուրքիա

 

1 500 000 000

 

 20.

 8704229209

 Բեռնատար կողավոր դիզելային ավտոմեքենա Ֆոտոն մակնիշի

 Բեռնատար կողավոր դիզելային ավտոմեքենա Ֆոտոն մակնիշի 2023 թվականի
արտադ-րության

 

հատ

 

6

 

Չինաստան

 

Չինաստան

 

36 900 000

 

Լիզինգի պայմա-նագիր թիվ LIZ0150

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

3 308 838 800

 

(հավելվածը լրաց., փոփ. 01.02.24 N 151-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.06.2024, N 855-Ա 15.06.2024, N 1574-Ա
01.02.2024, N 151-Ա 02.02.2024, N 1574-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան