ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» դեկտեմբերի 2023թ. N 84-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, և 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով.
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բյուջեն՝ համաձայն 1-5 հավելվածների.
2. Հաստատել համայնքի 2024թ. բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի 2024թ. բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի, 3-ի և 5-ի:
4. Հաստատել համայնքի 2024թ. բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ համաձայն հավելված 4-ի:
5. Սահմանել, որ.
1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունը,
2) բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի 15 տոկոսը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Ներսիսյան Արայիկ Մենժիկի |
|||
Վարդումյան Հայկ Վազգենի |
|||
Շահնազարյան Թամարա Էդիկի |
|||
Պապյան Հարություն Միշիկի |
|||
Ներսեսյան Իրինա Վազգենի |
|||
Չիբուխչյան Արման Հրաչիկի |
|||
Սիմոնյան Անահիտ Բաբկենի |
|||
Պապիկյան Վահրամ Ռոմիկի |
|||
Մարգարյան Սիլվա Ստեփանի |
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2023թ. դեկտեմբերի 27 գ. Լոռի Բերդ |
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
|
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2024 թվական: