ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 98-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Շարժում ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված առաջին օգնության պայուսակներ՝ իր պարունակությամբ (200 հատ, 260 կգ ընդհանուր քաշով, 10,980 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 14,522.20 չինական յուանին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Երկրապահ կամավորականների միության գրասենյակ» հասարակական կազմակերպությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց հանձնման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
07.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 98-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քանակը 1 պայուսակի մեջ |
Ընդհանուր քանակը 200 պայուսակի մեջ |
1. |
Կրծքավանդակի վիրակապ /պլևմոթորաքսի կանխարգելման համար/ |
2 |
400 |
2. |
Սեղմված թանզիվ |
2 |
400 |
3. |
6’’ I-ին օգնության վիրակապ |
1 |
200 |
4. |
36’’ ալյումինե սպլինտ |
1 |
200 |
5. |
Մարտում վիրավորներին խնամելու մարտավարական քարտ |
1 |
200 |
6. |
Առաջին օգնության ձեռնարկ |
1 |
200 |
7. |
Քննության ձեռնոցներ |
1 |
200 |
8. |
Բժշկական մկրատ |
1 |
200 |
9. |
Քթըմպանի խողովակ |
1 |
200 |
10. |
Լարան |
1 |
200 |
11. |
Առաջին օգնության ծածկոց |
1 |
200 |
12. |
Եռանկյուն վիրակապ |
1 |
200 |
13. |
Վերքի կպչուն սպեղանի |
1 |
200 |
14. |
CPR /արհեստական շնչառության/ դիմակ |
1 |
200 |
15. |
Անվտանգության քորոց |
10 |
2000 |
16. |
Բժշկական ժապավեն |
1 |
200 |
17. |
Էլաստիկ վիրակապ |
1 |
200 |
18. |
Վիրակապ որովայնի վնասվածքի համար |
1 |
200 |
19. |
Այրվածքի վիրակապ |
1 |
200 |
20. |
Այրվածքի գել |
1 |
200 |
21. |
Աչքի պաշտպանիչ միջոց |
1 |
200 |
22. |
Վերքի կոմպրես |
2 |
400 |
23. |
Աչքի ստերիլ վիրակապ |
2 |
400 |
24. |
Ցավազրկող սպեղանի |
2 |
400 |
25. |
Հակասեպտիկ տամպոն |
2 |
400 |
26. |
Յոդային տամպոն |
10 |
2000 |
27. |
Օճառային տամպոն |
2 |
400 |
28. |
Ալկոհոլային տամպոն |
12 |
2400 |
29. |
Մարկեր |
1 |
200 |
30. |
Լեզվի շպատել |
1 |
200 |
31. |
Ասեղ կրծքավանդակի դեկոմպրեսիայի համար |
1 |
200 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
07.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |