ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 49-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 952-Ա ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 24-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին» N 952-Ա որոշման 1-ին կետում «Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում» բառերը փոխարինել «Արևմտյան մաքսատուն-վարչությունում» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռների ներմուծման մասին» N 24-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «փոխադրման ծախսերը կազմել են 34,200 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն» բառերը փոխարինել «փոխադրման ծախսերը կազմել են 35,400 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն» բառերը փոխարինել «մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |