Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 126-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2024
Принят
Մեղրի համայնքի ավագանի
Дата принятия
27.12.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
27.12.2023
Дата вступления в силу
06.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2023 թվականի թիվ 126-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Մեղրի համայնքում 2024 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

Կողմ -11

 

ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2023 թվականի դեկտեմբերի 27

ք. Մեղրի

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ Սյունիքի մարզի

Մեղրի համայնքի ավագանու

2023 թ. դեկտեմբերի 27-ի N 126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր հենասյան համար:

2Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ Մեղրի համայնքի ավտոկանգառներից օգտվելու համար ծառայության վճար՝ ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

3. Համայնքի վարչական տարածքում տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային սեփականություն համարվող մշակույթի տների, դահլիճների, ակումբների օգտագործման տրամադրման համար սահմանել վճար՝

1) «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի և Մեղրիի մասնաշենքերի դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրվա համար 20000 (քսան հազար) ՀՀ դրամ և վաճառված տոմսերի հասույթի 20%-ի չափ՝ պայմանագրային հիմունքներով, համաձայն որի միջոցառման կազմակերպիչները սահմանված պարտադիր միանվագ վճարը՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամը վճարում են միջոցառման ամրագրման օրը՝ որպես կանխավճար, որը ենթակա չէ վերադարձման: Մեղրի և Ագարակ քաղաքներում գտնվող մյուս դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների նպատակով` 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:

2) Գյուղական բնակավայրերի ակումբների դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

3) Համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումների համար դահլիճները տրամադրվում են անվճար։

4) Հանրային միջոցառումների, դասընթացների, ժողովների և այլ միջոցառումների անցկացման նպատակով «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի և Մեղրիի մասնաշենքերի դահլիճների համար մեկ օրվա համար 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, պայմանագրային հիմունքներով։

5) «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերից դուրս իրականացվող միջոցառումների՝ թատերական և տիկնիկային ներկայացումներ, փառատոններ, տոնավաճառներ, երգի ու պարի մրցույթների վճարովի տարբերակով կազմակերպելու դեպքում տոմսերի վաճառքի համար 500-1000 (հինգ հարյուր-հազար) ՀՀ դրամ, որը հավաքագրվում և մուտքագրվում է «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի գանձապետական հաշվեհամարին։

4. Սահմանել Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների օտարման և օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար՝ 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:

5. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման, օտարման կամ օգտագործման տրամադրման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար՝

1) Ավտոտնակների, այգետնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.

2) Բնակելի տների, տնտեuական և oժանդակ շինությունների համար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.

3) Հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների համար՝ 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ:

6. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար՝

1) Շինությունների համար՝

ա. Ֆիզիկական անձանց համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ.

բ. Իրավաբանական անձանց համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ:

2) Հողամասերի համար՝

ա. Ֆիզիկական անձանց համար` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ,

բ. Իրավաբանական անձանց համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ:

7. Մեղրի համայնքի վարչական տարածքում տրանսպորտային ծառայությունից (միջբնակավայրային ուղևորափոխադրումներ) օգտվող մեկ ուղևորի համար համայնքի կողմից մատուցվող ծառայության դիմաց փոխհատուցման վճար սահմանել ըստ երթուղիների՝ համաձայն աղյուսակի:

8. Համայնքային սեփականություն հանդիսացող МАЗ-551605-280-600 մոդելի բեռնատար ինքնաթափ ավտոմեքենայի ծառայություններից օգտվելու համար սահմանել վճար՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

9. Համայնքային սեփականություն հանդիսացող JCB 3CX SiteMaster մոդելի բազմաֆունկցիոնալ անվավոր էքսկավատորի ծառայություններից օգտվելու համար սահմանել վճար՝ առաջին մեկ ժամվա համար՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ, գումարած հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար՝ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:

10. Համայնքային սեփականություն հանդիսացող ITMGO285-2WD-75HPFARM, YOT X 804, SAMB-603, ՉԻՎԱՆ75․4 մակնիշների տրակտորների ծառայություններից օգտվելու համար սահմանել վճար՝

1) Գյուղատնտեսական հողատարածքներում հող վարելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 2 (երկու) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։

2) Խոտհարքներում խոտ հնձելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 3 (երեք) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։

3) Խոտհարքներում խոտ հավաքելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 2 (երկու) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։

4) Գյուղատնտեսական հողատարածքներում ցանք կատարելու համար յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 1 (մեկ) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։

Համայնքային տեխնիկայի ծառայություններից օգտվելու աշխատաժամանակը սահմանվում է 09։00-ից մինչև 18։00-ն։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Աղյուսակ

 

2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ) ՕԳՏՎՈՂ ՄԵԿ ՈՒՂԵՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԸ ԸՍՏ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ

 

N

Երթուղու անվանումը և ուղեգիծը

ՀՀ դրամ

(մեկ ուղևորի համար)

1.

ք. Ագարակ

ք. Մեղրի (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

2.

ք. Ագարակ

գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

3.

ք. Ագարակ

գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

4.

ք. Ագարակ

գ. Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

5.

ք. Ագարակ

գ. Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

6.

ք. Ագարակ

գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

7.

ք. Ագարակ

գ. Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

8.

ք. Ագարակ

գ. Կարճևան (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

9.

ք. Ագարակ

գ. Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

10.

ք. Ագարակ

գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

11.

ք. Ագարակ

գ. Նռնաձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

12.

ք. Ագարակ

գ. Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

13.

ք. Մեղրի

Արաքսաշեն թ. (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

14.

ք. Մեղրի

գ. Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

15.

ք. Մեղրի

գ. Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

16.

ք. Մեղրի

գ. Կարճևան (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

17.

ք. Մեղրի

գ. Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

18.

ք. Մեղրի

գ. Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

19.

ք. Մեղրի

գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

20.

ք. Մեղրի

գ. Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

21.

ք. Մեղրի

գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

22.

ք. Մեղրի

գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

23.

ք. Մեղրի

գ. Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

24.

ք. Մեղրի

գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

25.

Արաքսաշեն թ.

գ. Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

26.

Արաքսաշեն թ.

գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

27.

գ. Լեհվազ

գ. Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

28.

գ. Լեհվազ

գ. Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

29.

գ. Լեհվազ

գ. Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

30.

գ. Լեհվազ

գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

31.

գ. Լեհվազ

գ. Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

32.

գ. Լեհվազ

գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

33.

գ. Լեհվազ

գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

34.

գ. Վարդանիձոր

գ. Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

35.

գ. Վարդանիձոր

գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

36.

գ. Վարդանիձոր

գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

37.

գ. Վահրավար

գ. Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

38.

գ. Վահրավար

գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

39.

գ. Գուդեմնիս

գ. Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

40.

գ. Թխկուտ

գ. Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

41.

գ. Թխկուտ

գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով)

200 (երկու հարյուր)

42.

գ. Ալվանք

գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

43.

գ. Լիճք

գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով)

100 (մեկ հարյուր)

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան