Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.01.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.01.2024
Дата вступления в силу
05.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունվարի 2024 թվականի N 11-Ա

 

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ և 49-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի հանդեպ առաջացած 624,303.5 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցնել 605,303.5 հազ. դրամ գումարի չափով:

2. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության՝ սույն որոշման 1-ին կետով նվազեցվող շահութաբաժնի պարտավորության (605,303.5 հազ. դրամ) չափով տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրության մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը՝ իրականացնելով «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

04.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան