ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2023 թվականի N 640-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում կատարել լրացումներ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 5 աղյուսակում կատարել լրացում, N 3 հավելվածի 1-ին աղյուսակում կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
1) 2017 թվականի օգոստոսի 14-ի N ՀՀ ՔՊԿ-ԲԸԱՇՁԲ-17/4 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Թիվ 1 Շինվարչություն» ԲԲԸ-ին տրամադրել 18,228.0 հազար դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
2) 2020 թվականի հոկտեմբերի 16-ի N ՀՀՔԿ-ՄԱԾՁԲ-20/3Հ հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Հայնախագիծ» ԲԲԸ-ին տրամադրել 373.4 հազար դրամ գումար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի մասով և 677.4 հազար դրամ գումար՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ջիլի միջնակարգ դպրոցի մասով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
3) 2020 թվականի հոկտեմբերի 28-ի N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-20/25 տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ին տրամադրել 11,528.5 հազար դրամ գումար պայմանագրի չափաբաժին 2-ով (5,914.6 հազար դրամ գումար՝ ՀՀ Լոռու մարզի գ. Հագվու հիմնական դպրոցի մասով և 5,613.9 հազար դրամ գումար՝ ՀՀ Լոռու մարզի գ. Մեդովկայի միջնակարգ դպրոցի մասով)՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
4) 2022 թվականի հոկտեմբերի 19-ի N ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/3 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆ ՔՈՆՍՏՐԱԿՇՆ» ՍՊԸ-ին՝ 5,315.9 հազար դրամ գումար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
5) 2022 թվականի մարտի 3-ի N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-22/5 տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ԱՍՏԻՃԱՆ» ՍՊԸ-ին՝ 1,080.0 հազար դրամ գումար պայմանագրի չափաբաժին 4-ով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ).
6) 2022 թվականի փետրվարի 10-ի N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-22/2 տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ին՝ 850.2 հազար դրամ գումար պայմանագրի չափաբաժին 1-ով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
28.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
(հավելվածը փոփ. 28.12.23 N 2324-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական: