Գլխավոր տեղեկություն
Номер
N 966-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
29.12.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.12.2023
Дата вступления в силу
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 966-Ա

 

«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՐԳԱՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 45,908,177 դրամ ընդհանուր արժողությամբ «Գարգառ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01549618) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Իջևանի Բետոնիտշին ԲԲԸ և Հարշին ՍՊԸ-ի առաջատար գործընկեր Հարշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07627323) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված` N UF-/23/-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գարգառ բնակավայրում ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքների իրականացում` 10,796,752 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Իջևանի Բետոնիտշին ԲԲԸ և Հարշին ՍՊԸ-ի առաջատար գործընկեր Հարշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07627323) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ N UF-/23/-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գարգառ բնակավայրում ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքների իրականացում` 4,310,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Իջևանի Բետոնիտշին ԲԲԸ և Հարշին ՍՊԸ-ի առաջատար գործընկեր Հարշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07627323) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ N UF-/23/-5 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի կառուցման աշխատանքների իրականացում` 27,175,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Իջևանի Բետոնիտշին ԲԲԸ և Հարշին ՍՊԸ-ի առաջատար գործընկեր Հարշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07627323) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ N UF-/23/-6 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի ջեռուցման համակարգի կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,117,175 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Սոլար Էյ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 03554615) 2023 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ N DC_S.A.M._41/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և տեղադրման աշխատանքների իրականացում` 1,709,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00040569) 2023 թվականի հուլիսի 12-ին կնքված` N AT-AU-083-23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 966-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳԱՐԳԱՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքին՝ Գարգառ բնակավայրում իրականացնելով՝

1. խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի մի ճյուղի կառուցում, արդյունքում խմելու ջուր մատակարարելով հասարակական կառույցներին, ներառյալ գյուղի դպրոցը:

2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի արևելյան մասնաշենքի 2-րդ հարկի կառուցում՝ որի արդյունքում դպրոցը կունենա լրացուցիչ չորս դասասենյակ, հարկն ապահովելով ջեռուցման համակարգով և արևային ֆոտովոլտային կայանով, բարելավելու սույն դպրոց հաճախող երեխաների կրթական միջավայրը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

1. Ճապոնիայի կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետությունում դեսպանատանը միջոցով, հասցեն՝ Բաբայան փ. 23/4, 0037, Երևան, Հայաստանի Հանրապետություն

2. Իզմիրլյան հիմնադրամ, հասցեն Մելիք-Ադամյան փող., շ. 2/1, 0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն

3. «Կոկա-Կոլա» հիմնադրամ, հասցեն՝ Ատլանտա, Ջորջիա նահանգ 30301, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, ՀՎՀՀ՝ 01549618, հասցեն՝ Ալեք Մանուկյան 9, 0070 Երևան

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայր, բնագավառը՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

45,908,177 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայր

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 25-ից դեկտեմբերի 21-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի նոր ճյուղի կառուցում, որը սկսվում է Օրվա կարգավորիչ ջրամբարից և բնակավայրի արևելյան մասով անցնում է դեպի նոր թաղամաս՝ միացնելով գոյություն ունեցող ցանցին՝ 15,107,002 դրամ արժողությամբ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։

2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի կառուցում (թվով 4 դասասենյակ)՝ 27,175,000 դրամ արժողությամբ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը։

3. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի 4 դասասենյակներում ջեռուցման համակարգի տեղադրում՝ 1,117,175 դրամ արժողությամբ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև դեկտեմբերի 15-ը։

4. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,709,000 դրամ արժողությամբ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 2-ից մինչև դեկտեմբերի 15-ը։

5. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ արժողությամբ:

Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև դեկտեմբերի 21-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի նոր ճյուղի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 15,107,002 դրամ,

2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 27,175,000 դրամ,

3. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի 2-րդ հարկի 4 դասասենյակներում ջեռուցման համակարգի տեղադրում՝ 1,117,175 դրամ,

4. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,709,000 դրամ,

5. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 800,000 դրամ արժեքով։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, Լոռու մարզպետի աշխատակազմի, Լոռու մարզի Գյուլագարակի

համայնքապետարանի համագործակցությամբ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը, Իզմիրլյան հիմնադրամը, Կոկա-Կոլա հիմնադրամը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան