ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2023 թվականի N 131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2024 թ. բյուջեն՝
1) եկամուտների գծով՝ 1491658,0 հազար դրամ.
2) ծախսերի գծով՝ 1491658,0 հազար դրամ.
3) դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը՝ 0 դրամ։
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն՝ ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի։
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն՝ բյուջետային ծախսերի՝ համաձայն հավելված 2-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսեր՝ համաձայն հավելված 3-ի։
5. Տալ համաձայնություն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարին կատարել ընդհանուր բյուջեի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -16 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱԲՈՒՆՑ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2023 թ. դեկտեմբերի 22 ք. Գորիս |
Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.11.2024, N 208-Ն | 22.11.2024, N 131-Ն | |
12.09.2024, N 162-Ն | 18.09.2024, N 131-Ն | |
06.06.2024, N 96-Ն | 08.06.2024, N 131-Ն | |
17.01.2024, N 02-Ն | 20.01.2024, N 131-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|