ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 2023 թվականի |
թիվ 88 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների հայտարարագրի ձևի և դրա լրացման կարգի մասին» թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 5-ի թիվ 88 որոշման |
Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարվող
1. 2-րդ կետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Օրենսգրքի 246-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ «անմաքս առևտուր» հայտագրված մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու դեպքում՝ սույն կարգի 4123 կետում նշված ապրանքները:»:
2. 15-րդ կետի 42-րդ ենթակետում՝
քառասունմեկերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) հանել.
քառասուներեքերորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.
«ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ նշվում են հետևյալ տեղեկությունները.
ապրանքների պահման հայտագրված ժամկետը (ХХ.ХХ.ХХХХ՝ օր, ամիս, տարի)՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, իսկ պիտանիության և (կամ) իրացման սահմանափակ ժամկետ ունեցող ապրանքների համար՝ այլ ժամկետ՝ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.
այն մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան, որի գործունեության տարածաշրջանում ապրանքները պահվելու են մաքսային պահեստում կամ մաքսային պահեստներ չհանդիսացող այլ վայրերում՝ Օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում (նշվում է Ռուսաստանի Դաշնությունում մաքսային հայտարարագրման ժամանակ).
մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը (մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին վկայականի համարը) կամ մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը կամ մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին տեղեկությունների գրանցման համարը.
մաքսային պահեստներ չհանդիսացող վայրերում ապրանքների պահումը թույլատրող փաստաթղթի համարը և ամսաթիվը, իսկ եթե Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վարվում է մաքսային հսկողության գոտիների հաշվառում՝ մաքսային հսկողության գոտու համարը (մաքսային հսկողության գոտու գրանցման համարը), որտեղ իրականացվելու է ապրանքների պահումը՝ Օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան.
ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ անմաքս առևտրի խանութները տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը (անմաքս առևտրի խանութները տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին վկայականի համարը) կամ անմաքս առևտրի խանութները տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի գրանցման համարը կամ անմաքս առևտրի խանութները տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկման մասին տեղեկությունների գրանցման համարը:»:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ X6 բաժին.
«X6. ԱՀ-ի լրացման առանձնահատկությունները՝ Օրենսգրքի 246-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան «անմաքս առևտուր» հայտագրված մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան օտարերկրյա ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ
4123. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ «անմաքս առևտուր» հայտագրված մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս սույն բաժնի նպատակներով որպես մեկ ապրանքային խմբաքանակ դիտարկվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքները, որոնք մեկ կամ ավելի պայմանագրերով պարտավորությունների կատարման շրջանակներում ձևակերպվել են «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով, իրացվել են «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի հայտարարատուի կողմից մեկ անմաքս առևտրի խանութում՝ Միության մեկ անդամ պետությունից Միության այլ անդամ պետություն դուրս եկող ֆիզիկական անձանց ու Միության մեկ անդամ պետությունից Միության այլ անդամ պետություն մուտք գործող ֆիզիկական անձանց:
4124. Սույն կարգի 4123 կետում նշված օտարերկրյա ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարատուն չի լրացնում ԱՀ-ի 11-րդ, 22-րդ, 23-րդ և 42-րդ վանդակները, իսկ ԱՀ-ի 8-րդ վանդակում նշվում են ԱՀ-ի 14-րդ վանդակի տեղեկությունները:
ԱՀ-ի մյուս վանդակները լրացվում են սույն կարգի II բաժնին համապատասխան:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: