«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2228-Ն
ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 20.07.23 N 1200-Ն)
1. Հաստատել ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա`
ա) ֆաքսիմիլային սարքավորումներ |
8443 32 300 0 |
բ) 10 կգ ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ մեքենաներ, որոնց կազմում ընդգրկված են` տվյալների մշակման կենտրոնական բլոկը, ստեղնաշարը և դիսփլեյը |
8471 30 000 |
գ) այլ հաշվիչ մեքենաներ, որոնք մատակարարվում են համակարգի տեսքով |
8471 49 000 |
դ) անլար լսափողով հեռախոսային ապարատներ` լարային կապի համար |
8517 11 000 |
ե) հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար |
8517 300 0, 8517 400 0
|
զ) այլ հեռախոսային սարքավորումներ |
8517 18 000 |
է) բազային կայաններ |
8517 61 000 |
ը) ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, վերափոխման և հաղորդման կամ վերականգնման մեքենաներ, այդ թվում` մարշրուտիզատորներ և կոմուտացման սարքավորումներ |
8517 62 000 |
թ) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.23 N 1200-Ն) | |
ժ) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.23 N 1200-Ն) |
|
ժա) հաղորդող սարքավորումներ, ինչպես նաև հաղորդող սարքավորումներ, որոնք իրենց կազմում ընդգրկում են ընդունիչ սարքավորումներ |
8525 50 000, |
ժբ) հեռաղեկավարման ռադիոսարքավորում |
8526 92 000 |
ժգ) անալոգային և թվային հաշվիչ համակարգեր և այլ սարքավորումներ |
8527 12 100, |
(1-ին կետը խմբ. 24.05.07 N 736-Ն, խմբ., փոփ. 20.07.23 N 1200-Ն)
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումների վրա, երբ դրանք տեղադրվում են տրանսպորտային միջոցներում կամ տրանսպորտային միջոցների վրա, կամ կազմում են տրանսպորտային միջոցի միավոր:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների վրա`
ա) ռադիոսիրողների կողմից ստեղծված (մոդիֆիկացված) և օգտագործվող ոչ սերիական (մասսայական) արտադրության ռադիոսարքավորումների,
բ) ռադիոընդունիչների և ալեհավաքների, որոնք նախատեսված են ձայնի և հեռուստատեսային հաղորդումների ընդունման համար,
գ) օդային երթևեկության կառավարման և դրա համար նախատեսված սարքավորումների և համակարգերի,
դ) ազգային անվտանգության ապահովման, պետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համար նախատեսված սարքավորումների:
4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին (այսուհետ` սարքավորումներ) ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց շուկայահանմանը, մակնշմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, 20.07.23 N 1200-Ն)
5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
(5-րդ կետը խմբ. 06.04.06 N 498-Ն, 19.10.06 N 1456-Ն, 24.05.07 N 736-Ն, փոփ. 02.04.15 N 356-Ն, 20.07.23 N 1200-Ն)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`
ա) սարքավորում` ցանկացած սարքավորում, որը հանդիսանում է ռադիոսարքավորում կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում, կամ էլ ցանկացած սարքավորում, որը պարունակում է ռադիոսարքավորման կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորման մաս: Սարքավորումներն ըստ կատեգորիաների դասակարգվում են որպես ապարատներ, համակարգեր և կայանքներ.
բ) հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում` սարքավորում կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն).
գ) ռադիոսարքավորում` ռադիոալիքների արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթը.
դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց հաճախականությունները պայմանականորեն սահմանափակված են 3000 ԳՀց հաճախականությունից ցածր, տարածվում են տարածությունում առանց արհեստական ալիքատարի.
ե) փոխկապակցման կետ (ինտերֆեյս)` ցանցի վերջնակետ կամ եթերային փոխկապակցման կետ, կամ դրանց զուգակցություն, որոնք բնութագրվում են.
1) ցանցի վերջնակետը ֆիզիկական միացման կետ է, որտեղ օգտագործողին տրամադրվում է հասանելիություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին,
2) եթերային փոխկապակցման կետը հատկորոշում է ռադիոհաղորդակցության ուղին ռադիոսարքավորումների միջև.
զ) սարքավորման դաս` դաս, որը նույնացնում է սարքավորումների որոշակի տեսակներ, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով համարվում են նույնանման, ինչպես նաև այն փոխկապակցման կետերը, որոնց համար այդ սարքավորումները նախատեսված են: Մեկ սարքավորումը կարող է պատկանել մեկից ավելի սարքավորումների դասերի.
է) շահագործման փաստաթուղթ` փաստաթուղթ, որը պարունակում է սարքավորման նկարագրությունը և սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանության մասին տեղեկություններ.
ը) վնասակար խանգարում՝ խանգարում, որը խոչընդոտում է ռադիոնավիգացիոն ծառայության գործունեությանը կամ անվտանգությանը կամ էապես վատթարացնում է որակը, դժվարացնում է կամ բազմակի անգամ ընդհատում է ռադիոկապի ծառայության աշխատանքը, որը գործում է՝ համաձայն հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի կանոնակարգի:
(6-րդ կետը խմբ. 20.07.23 N 1200-Ն)
III. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 20.07.23 N 1200-Ն)
7. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա սարքավորումների իրացումն առանց համապատասխանության պարտադիր գնահատման:
(7-րդ կետը փոփ. 24.05.07 N 736-Ն, 02.04.15 N 356-Ն)
8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա սարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով և համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:
(8-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
9. Ցուցահանդեսների, շնորհանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին չբավարարող սարքավորումների ցուցադրությունը չի արգելվում, եթե առկա է հստակ տեսանելի ցուցանակ առ այն, որ այդ սարքավորումները չեն կարող շուկա մուտք գործել կամ շահագործման մեջ դրվել նախքան սահմանված կարգով համապատասխանության հավաստումը:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Սարքավորումների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն`
ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը՝ ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված՝ «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին,
բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը՝ ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված՝ «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի դրույթներին:
(10-րդ կետը խմբ. 20.07.23 N 1200-Ն)
11. Վնասակար խանգարումից խուսափելու նպատակով և վերգետնյա ու տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի և ուղեծրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու համար սարքավորումները պետք է համապատասխանեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխումների աղյուսակով սահմանված նորմերին:
(11-րդ կետը փոփ. 20.07.23 N 1200-Ն)
12. Սարքավորումների, ցանցի ֆիզիկական բաղադրիչների կամ դրա գործառույթների առանց վնասելու օգտագործումը, ինչպես նաև ցանցային ռեսուրսների օգտագործումը չպետք է առաջացնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որակի անընդունելի փոփոխություններ:
13. Սարքավորումներին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին:
14. Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց շահագործման եղանակները, տեղադրման, փոխադրման, պահման, օգտահանման (ոչնչացման), հավաքակցման (մոնտաժման), գործարկման և կարգավորման մասին տեղեկությունները, որոնք ապահովում են շահագործման պայմաններում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանությունը: Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:
(14-րդ կետը փոփ. 20.07.23 N 1200-Ն)
15. Առանձին դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորումն իրականացնող մարմնի կողմից կարող են սահմանվել հետևյալ լրացուցիչ պահանջները`
ա) ցանցի միջոցով միևնույն դասին կամ տեսակին կամ այլ դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների փոխգործակցությանը (համատեղելիությանը) և համապատասխան փոխկապակցման կետերին միանալու ունակությանը ներկայացվող պահանջները.
բ) օգտագործողի կամ բաժանորդի անհատական տվյալների և անձնական կյանքին վերաբերող այլ տեղեկությունների պաշտպանվածությունը կանխարգելող հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.
գ) անբարեխիղճ օգտագործումից կամ չարաշահումներից զերծ մնալու և շտապ կանչի ծառայություններին հասանելիությունը երաշխավորող որոշակի հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.
դ) հաշմանդամ օգտագործողների կողմից սարքավորումների օգտագործումն ընձեռելու հատկություններով դրանց օժտված լինելու վերաբերյալ պահանջները:
V. ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ
16. Սարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում և (կամ) շահագործման փաստաթղթերում: Սարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց, զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում և համապատասխանի ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:
(16-րդ կետը փոփ. 20.07.23 N 1200-Ն)
17. Սարքավորումների մակնշումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) սարքավորման պայմանական անվանումը, մակնիշը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան), դասը (անհրաժեշտության դեպքում) և ծածկագիրը.
բ) արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային կամ ֆիրմային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը.
գ) անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը, հոսանքի տեսակի պայմանական նշանը, փոփոխական հոսանքի դեպքում` հաճախությունները, անվանական հոսանքը և սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը.
դ) արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին) և գործարանային համարը.
ե) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (անհրաժեշտության դեպքում).
զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են սարքավորումները (առկայության դեպքում):
VI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)
17.1 Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանության հավաստումը կարող է համատեղվել ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև անվտանգության այլ պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի հետ, եթե անվտանգության այլ պահանջներ սահմանված են առանձին տեխնիկական կանոնակարգերով:
(17.1-ին կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, 20.07.23 N 1200-Ն)
18. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար`
1) արտադրողը կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1, Ը, Զ ընթացակարգերից որևէ մեկն այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը չի օգտագործում երկիր-տիեզերք կապի ապահովման նպատակով հատկացված սպեկտրը կամ ռադիոսարքավորման ընդունիչ մասերը.
2) այն դեպքում, երբ արտադրողը, կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կիրառել է սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտները, ապա կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 և (կամ) Ը 1, Զ 1 ընթացակարգերից որևէ մեկն այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը նշված չէ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում.
3) այն դեպքում, երբ արտադրողը, կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը չի կիրառել սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտները, ապա կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ը 1 ընթացակարգը` այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը նշված չէ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում.
4) արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցիչը սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և փոխադրական տարաների վրա և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է մակնշել համապատասխանության ազգային նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(18-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
19. Ը 1 ընթացակարգի կիրառման դեպքում` համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է`
1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան.
2) համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ, եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները՝ թանկարժեք, ապա համապատասխանության գնահատման նշանակված մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ գնահատման համար կատարվող փորձարկումները համատեղելու մասին:
(19-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
20. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության գնահատմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:
(20-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)
21. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության գնահատմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:
Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ:
(21-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
22. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:
(22-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
23. Համապատասխանության հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`
1) Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.
2) Ը, Ը 1 ընթացակարգի դեպքում` 24 ամիս.
3) Զ, Զ 1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում 36 ամիս:
(23-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշումներով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները:
(24-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն, փոփ. 20.07.23 N 1200-Ն)
25. Համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
(25-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(26-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
27. Սարքավորումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
28. Սույն տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին սարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով սահմանված կարգով:
(28-րդ կետը փոփ. 20.07.23 N 1200-Ն)
IX. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(բաժինը խմբ. 20.07.23 N 1200-Ն)
Ստանդարտի նշագիրը |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտների անվանումը |
ԳՕՍՏ 5238 |
Հաղորդալարային կապի տեղադրում. Գծերում առաջացող վտանգավոր լարումներից և հոսանքներից պաշտպանության սխեմաներ. Տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ 6343 |
Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 7152 |
Միկրոֆոններ և պատիճավար հեռախոսներ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 7153 |
Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 7845 |
Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 11216 |
Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ, չափման և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 11515 |
Ձայնային հեռարձակման ուղիներ և կապուղիներ. Որակի հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 12252 |
Անկյունային մոդուլացմամբ ցամաքային շարժական կապի ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 14663 |
Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ հեկտամետրայինդեկամետրային տիրույթի ալիքների համար. պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 16019 |
Ապարատուրա ցամաքային շարժական ռադիոկապի. Մեխանիկական և կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 18471 |
Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու օղակներ և չափման ազդանշաններ |
ԳՕՍՏ 19463 |
Ռադիոռելեային և արբանյակային համակարգերի միջոցով պատկերի հաղորդման մայրուղային կապուղիներ. Հիմնական պարամետրեր և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 19654 |
Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 20532 |
I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 20855 |
Տոնային հաճախության համակցվող և ոչ համակցվող կապուղիներում տվյալների փոխանցման սարքավորումների ազդանշանների փոխակերպիչ սարք. Տիպեր և հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 21655 |
Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային առաջնային ցանցի ուղիներ և կապուղիներ. Էլեկտրական պարամետրեր և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 22505 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Փորձարկման նորմեր և մեթոդներ |
ԳՕՍՏ 22579 |
Միաշերտ մոդուլացմամբ ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 22670 |
Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և սահմանումներ |
ԳՕՍՏ 22937 |
Տվյալների փոխանցման և հեռագրային կապի համակարգերի երկբևեռային տեղական շղթաներ. Տիպեր և հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 23675 |
Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ. Էլեկտրական պարամետրեր |
ԳՕՍՏ 25007 |
Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 26315 |
Կապուղիների հաճախականային բաժանումով հաղորդման համակարգերի խմբային և գծային ուղիների սարքավորումներ. Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր. Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական մակարդակներ և փոխադարձ միացման կետերում մուտքային և ելքային դիմադրություններ |
ԳՕՍՏ 26557 |
Կապուղիներում ընդունվող տվյալների հաղորդման ազդանշաններ. Էներգետիկական պարամետրեր |
ԳՕՍՏ 26797 |
Հաղորդալարային կապի սարքավորումների և սպասարկող անձնակազմի պաշտպանություն էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 26886 |
Փոխանցման թվային կապուղիների և կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 27049 |
Հաղորդալարային կապի սարքավորումների և սպասարկող անձնակազմի պաշտպանություն մթնոլորտային պարպումներից |
ԳՕՍՏ 27232 |
Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում ֆիզիկական գծերի հետ. Հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 27908 |
Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի համակցում. Անվանացուցակ և հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 28263 |
Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ- փաստաթղթեր. ИГП1, ИГП2, ИГП3, ИГП4, ИГП5. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 28264 |
Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. ФС1, ФС2, ФС3. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 28265 |
Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր. МК1, МК2, МК3. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 28266 |
Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ- փաստաթղթեր. МПС, ПНС, УПТ, СП. Տեխնիկական պայմաններ |
ԳՕՍՏ 28384 |
Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների պարամետրեր |
ԳՕՍՏ 28439 |
Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ 28449 |
Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ փոխգործակցության ընդհանուր պահանջներ. |
ԳՕՍՏ 28749 |
2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար ազդանշանների փոխակերպման սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր |
ԳՕՍՏ 28871 |
Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 30804.4.4 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կայունություն նանովայրկյանային իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30804.4.2 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30805.22 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանք. Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 29280 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության նկատմամբ. Ընդհանուր դրույթներ |
ԻԷԿ 1000-4092 | |
ԳՕՍՏ 30318 |
Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախությունների շերտի լայնության արտաշերտային ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30805.14.1 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր և անալոգային սարքավորումներ. Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 30338 |
Ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման ռադիոհաղորդիչ սարքավորումներ. Հաճախականության թույլատրելի շեղումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30429 |
Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Քաղաքացիական նշանակման ռադիոընդունիչ սարքավորումների հետ համատեղ տեղակայված սարքավորումներից և սարքերից ստացվող արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30379 |
Պաշտպանիչ, հրդեհային և հրդեհապաշտպանիչ ազդանշանների տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Խանգարակայունության և էլեկտրամագնիսական էմիսիայի պահանջներ, նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50628 |
Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50736 |
Ալեհավաքա-ֆիդերային սարքեր ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի. Տիպերը, հիմնական պարամետրերը, տեխնիկական պահանջները և չափման մեթոդները |
ԳՕՍՏ Ռ 50739 |
Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ Ռ 50799 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50829 |
Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի կիրառմամբ ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և դրանց բաղկացուցիչ մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50839 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50842 |
Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50867 |
Անտենաներ ռադիոռելեային կապի գծերի. Դասակարգում և ընդհանուր տեխնիկական պահանջներ |
ԳՕՍՏ Ռ 50890 |
Հաղորդիչներ հեռուստատեսային փոքր հզորության. Հիմնական պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50932 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 50933 |
Ներգոտիային ռադիոռելեային գծերի ուղիներ և տրակտներ. Հիմնական պարամետրեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51138 |
ԳԲՀ և ՈՒԲՀ տիրույթներով հեռուստառադիոհեռարձակող ստացիոնար հաղորդող կայանների անտենաներ. Դասակարգում, տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51241 |
Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և համակարգեր. Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 32068 |
Հեռախոսային տեխնիկա բաժանորդային. Անվտանգության պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30804.3.2 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. 16 Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30804.3.3 |
Էլեկտրաէներգիա. Էլեկտրամագնիսական տեխնիկական միջոցների համատեղելիություն. Ընդհանուր նշանակության ցածր լարման էլեկտրամատակարարման համակարգերում լարման փոփոխման, լարման տատանումների և սահմանափակում. Տեխնիկական միջոցներ 16 Ա-ից ոչ ավելի (մեկ ֆազում) անվանական հոսանքով, որոնք միանում են էլեկտրական ցանցին միացման որոշակի պայմանները չպահպանելու դեպքում. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51317.3.8(ԻԷԿ 61000-3-8) |
Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Ազդանշանների հաղորդում ցածրավոլտ էլեկտրական ցանցերով. Ազդանշանների մակարդակներ, հաճախությունների շերտեր և էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր |
ԳՕՍՏ 30804.4.2 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30804.4.3 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կայունություն ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-5 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-5. Փորձարկման և չափման մեթոդներ. Մեծ էներգիայի միկրովայրկյանային իմպուլսների կայունության փորձարկումներ |
ԳՕՍՏ Ռ 51317.4.6 (ԻԷԿ 61000-4-6) |
Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական դաշտերից ուղղորդված կոնդուկտիվ խանգարումների նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30804.4.2 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-12 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-12. Չափման և փորձարկման մեթոդներ. Կայունության փորձարկում ձայնային ալիքի նկատմամբ |
ԳՕՍՏ 30804.6.1 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բնակելի, կոմերցիոն գոտիներում և արտադրական գոտիներում օգտագործվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30804.6.2 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կայունությունը արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ 30804.6.3 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բնակելի, արտադրական և առևտրային գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ. Տեխնիկական միջոցներից առաջացած խանգարաէմիսիա. Նորմեր և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ ԻԷԿ 61000-6-4 |
Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЭМС). Մաս 6-4. Ընդհանուր ստանդարտներ. Էլեկտրամագնիսական էմիսիայի ստանդարտ արդյունաբերական միջավայրի համար |
ԳՕՍՏ ՍԻՍՊՌ 24 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքներ. Կայունություն էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51320 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51513 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք. Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր, խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51515 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ ԵՆ 55103-1 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսա-, տեսա-, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից. Նորմեր և չափման մեթոդներ |
ԳՕՍՏ 32132.3 |
Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Հաստատուն հոսանքի ցածրավոլտ սնման աղբյուրներ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51558 |
Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51662 |
Հաղորդիչ անտենաների կոմուտատորներ. Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափումների մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51663 |
Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և միջին հաճախությունների հաղորդիչների ընդհանուր անտենայով (ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51699 |
Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51741 |
ՇԲՀ տիրույթի ռադիոհեռարձակման ստացիոնար հաղորդակներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51742 |
Ամպլիտուդային մոդուլացմամբ ցածր, միջին և բարձր հաճախականային տիրույթներում ստացիոնար հեռարձակման հաղորդակներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ |
ԳՕՍՏ Ռ 51820 |
Սարքեր ազդանշանների կերպարափոխման տոնային հաճախության ռադիոկապուղիների համար. Տիպեր տեխնիկական բնութագրեր և կցորդման պարամետրեր |
ԳՕՍՏ ԻԷԿ 60065 |
Լսա-, տեսա- և համանման էլեկտրոնային ապարատուրա. Անվտանգության պահանջներ |
ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60950 |
Անվտանգություն տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի |
(բաժինը խմբ. 20.07.23 N 1200-Ն)
(հավելվածը խմբ. 06.04.06 N 498-Ն, 19.10.06 N 1456-Ն, խմբ., փոփ. 24.05.07 N 736-Ն, 02.04.15 N 356-Ն, 20.07.23 N 1200-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Մ. Թոփուզյան |