«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
27 մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 1996 թվականի N 162
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության համակարգում կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններ` իրավաբանական անձի կարգավիճակով` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 790 միավոր.
բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները` համաձայն N 2 հավելվածի.
գ) ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը` համաձայն N 3 հավելվածի.
դ) աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի հաշվին, ներառյալ կրտսեր սպասարկող անձնակազմի պահպանման ծախսերը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններին հատկացնել համապատասխան աշխատանքային տարածքներ և գույք, աջակցել դրանց կազմավորման գործընթացին:
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների կանոնադրությունները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 01.04.97 N 61)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Ղեկավար և սպասարկող անձնակազմ
|
|
Ղեկավար |
|
կենտրոնի տնօրեն |
1 հաստիքային միավոր |
ավագ տեսուչ (կենսաթոշակառուների և նպաստառուների 10.0 հազար գործից ավելի) |
1 հաստիքային միավոր |
գլխավոր (ավագ) հաշվապահ |
1 հաստիքային միավոր |
Սպասարկող անձնակազմ |
|
(գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի, կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս)` |
|
կենսաթոշակառուների և նպաստառուների մինչև 10.0 հազար գործ ունեցող կենտրոններում |
1 հաստիքային միավոր |
10.0 հազարից մինչև 20.0 հազար |
2 հաստիքային միավոր |
20.0 հազարից մինչև 30.0 հազար |
3 հաստիքային միավոր |
30.0 հազար և ավելի |
4 հաստիքային միավոր |
2. Մասնագետներ | |
Տեսուչ` կենսաթոշակառուների և նպաստառուների յուրաքանչյուր 2500 գործի համար |
1 հաստիքային միավոր |
Հաշվապահ` կենսաթոշակառուների և նպաստառուների յուրաքանչյուր 3000 գործի համար |
1 հաստիքային միավոր |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ և ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ թիվը
|
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ |
30.000 և ավելի |
1-ին |
20.000-ից մինչև 30.000 |
2-րդ |
10.000-ից մինչև 20.000 |
3-րդ |
մինչև 10.000 |
4-րդ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
(հավելվածն ուժը կորցրել է 01.04.97 N 61)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.08.1997, N 321 | 16.09.1997, N 162 | |
01.04.1997, N 61 | 01.05.1997, N 162 | |
01.04.1997, N 62 | 01.05.1997, N 162 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|