ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» ԱՊՐԻԼԻ 2021 թվական, N 30-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների կառավարում բաժնի ծախսերն ավելացնել 800.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 5113 - 600.0 հազ. դրամ, հոդված 4251 - 200.0 հազ. դրամ), ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերը՝ 350.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4215)։
1.2 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերն ավելացնել 13990.7 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113 - 12771.7 հազ. դրամ, հոդված 4239 -1219.0 հազ. դրամ), տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 928.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 52, հ/հ 900262121305, հոդված 5134), ոռոգում բաժնի ծախսերն ավելացնել 300.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 5129)։
1.3 Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերն ավելացնել 6000.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121107, հոդված 4213)։
1.4 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերն ավելացնել 3200.0 հազ. դրամ (բաժին 08, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000442, հոդված 5112)։
1.5 Կրթություն բնագավառի նախադպրոցական կրթություն բաժնի ծախսերն ավելացնել 150.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4251)։
1.6 Պաշտպանություն բնագավառի քաղաքացիական պաշտպանություն բաժնի ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով (բաժին 02, խումբ 2, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121065, հոդված 4819);
1.7 Համայնքի բյուջեի եկամուտների պաշտոնական դրամաշնորհներից մուտքերի պլանը պակասեցնել 338.6 հազ. դրամով՝ պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) (հ/հ 900265121450)։
1.8 Համայնքի բյուջեի եկամուտների ոչ պաշտոնական դրամաշնորհներից մուտքերի պլանն ավելացնել 1219.0 հազ. դրամով՝ ֆիզիկական անձերի և կազմակերպությունների նվիրաբերություններից մուտքեր համայնքի բյուջեին (հ/հ 900265000225)։
1.9 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 24703.7 հազ. դրամով։
2. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների պլանն ավելացնել 17465.1 հազ. դրամ (հ/հ 900265121534)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Արտուշ Աբելյան | |||
2. |
Արթուր Դավթյան | |||
3. |
Կամո Երիցյան | |||
4. |
Արմեն Կարապետյան | |||
5. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
6. |
Ալիկ Նասիբյան | |||
7. |
Սվետլանա Պետրոսյան | |||
8. |
Վալերի Վարոսյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: