ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվական, N 67-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Ալավերդի համայնքի 2020 թվականի ֆոնդային բյուջեի հողի օտարումից մուտքերի պլանն ավելացնել 3680.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 9, դաս 1, ծրագիր 55, հ/հ 900262121081, հոդված 6502):
1.2 Պաշտպանություն բնագավառի քաղաքացիական պաշտպանություն բաժնի ծախսերն ավելացնել 700.0 հազ. դրամով (բաժին 02, խումբ 2, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121065, հոդված 4267 - 500.0 հազ. դրամով, հոդված 4269 -200.0 հազ. դրամով):
1.3 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ծախսերն ավելացնել 3578.0 հազ. դրամով. ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերը՝ 2858.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113 - 2648.0 հազ. դրամով, հոդված 4251 -210.0 հազ. դրամով), ոռոգման բաժնի ծախսերը՝ 720.0 հազ. դրամ (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 4251 - 148.0 հազ. դրամով, հոդված 5113 - 572.0 հազ. դրամով):
1.4 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի ծախսերն ավելացնել 1350.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 5122 - 350.0 հազ. դրամ) (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4213 -1000.0 հազ. դրամ):
1.5 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերն ավելացնել 260.0 հազ. դրամով. հուշարձանների և մշակութային արժեքների վերանորոգում և պահպանում բաժնի ծախսերը՝ 150.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 7, ծրագիր 51, հ/հ 900262000780, հոդված 4819), մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի ծախսերը՝ 110.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 4 ծրագիր 51, հ/հ 900262229033, հոդված 5113):
1.6 Ալավերդի համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 2208.0 հազ. դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Արթուր Դավթյան | |||
2. |
Արմեն Կարապետյան | |||
3. |
Սեյրան Հովհաննիսյան | |||
4. |
Հարություն Ձավարյան | |||
5. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
6. |
Ալիկ Նասիբյան | |||
7. |
Դավիթ Նոնինյան | |||
8. |
Սվետլանա Պետրոսյան | |||
9. |
Վալերի Վարոսյան | |||
10. |
Վիգեն Քառյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|