ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 785-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1016-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1010-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «հաստատել» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սահմանել» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով․
2) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ կրիչով՝ համաձայն N 1 ձևի տրամադրվում է՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տեխնիկական կանոնակարգերի ցանկի, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանված ոչ պարենային արտադրանքի նկատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված տեխնիկական կանոնակարգերի ցանկի.
3) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 169-Ն որոշման:».
3) որոշման հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին և 2․2-րդ կետերով․
«2.1.ուղղ. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրել իր վերահսկման ենթակա արտադրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը.
2.2.ուղղ. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր վերահսկման ենթակա արտադրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերում փոփոխություններ և լրացումներ առաջանալու դեպքում դրանք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 10 աշխատանքային օրվա ընթացքում:».
4) որոշման հավելվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2․ Հավելվածի 2-րդ կետով հաստատված N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
|
»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2024 թվական: