Գլխավոր տեղեկություն
Номер
N 82-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2021
Принят
Եղեգնաձոր համայնքի ավագանի
Дата принятия
23.09.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
23.09.2020
Дата вступления в силу
26.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2020 թվականի N 82-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասի պահանջներով.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է՝

 

1.Տալ համաձայնություն համայնքային բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 4974.0 հազ ՀՀ դրամ պակասեցնել, ավելացնելով՝

1) 350.0 հազ ՀՀ դրամ բաժին 4 խումբ 5 դաս 1 ճանապարհային տնտեսություն ոլորտի շենքերի և կիսակառույց շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին /հոդված 4251/ համայնքի փողոցների անցումների նշագծման աշխատանքների ֆինանսավորման համար:

2) 500 հազ. դրամ բաժին 4 խումբ 5 դաս 1 ճանապարհային տրանսպորտ ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին /հոդված 4241/ համայնքի տարածքում անվտանգ երթևեկության կազմակերպման, ճանապարհային նշանների ու գծանշումների սխեմայավորման և քարտեզագրման համար փաթեթների կազմման ծառայությունների ֆինանսավորման համար:

3) 800 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին /հոդված 4251/ «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի տանիքի մասնակի նորոգման համար:

4) 805 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ոլորտին՝ որից 765 հազ ՀՀ դրամ այլ հարկեր հոդվածին /հոդված 4822/ և 40,0 հազ ՀՀ դրամ պարտադիր վճարներ հոդվածին /հոդված 4823/ կադաստրային գործարքների իրականացման համար:

5) 20 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին / հոդված 4251 / ՔԿԱԳ-ի շենքի արխիվի հատակի մասնակի նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:

6) 87,0 հազ. ՀՀ դրամ բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանության ոլորտի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին հոդվածին /հոդված 4511/ նախորդ տարիների պարտքի մարման ֆինանսավորման համար:

7) 92,0 հազ. ՀՀ դրամ բաժին 5 խումբ 6 դաս 1 շրջակա միջավայրի պահպանում /այլ դասերին չպատկանող/ ոլորտի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին հոդվածին /հոդված 4511/ համայնքի տարածքում առուների մաքրման աշխատանքների ֆինանսավորման համար։

8) 985,0 հազ. ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին /հոդված 4251/ համայնքի Արսենյան 9, Մոմիկի 2, «Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ֊ի հարակից տարածքում և ՎՏԲ բանկի դիմաց աղբամանների տեղադրման հարթակների նորոգման ֆինանսավորման համար։

9) 695.0 հազ ՀՀ դրամ բաժի 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին /հոդված 4251/ Մոմիկի 4 բ/շ բակում մանկական խաղահրապարակի կառուցման և հարդարման համար։

10) 280.0 հազ ՀՀ դրամ բաժին 4 խումբ 5 դաս 1 ճանապարհային տրանսպորտ ոլորտի շենքերի և կառույցների նորոգում և պահպանում հոդվածին /հոդված 4251/ համայնքի փողոցներում թվով 8 հատ արհեստական անհարթություններ կառուցելու համար, այդ թվում Սպանդարյան փողոցում 3 հատ, Ավագյան փողոցում 3 հատ և Արսենյան փողոցում 2 հատ:

11) 360.0 հազ ՀՀ դրամ բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանություն ոլորտի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին հոդվածին /հոդված 4511/ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի աղբահանության բանվորի աշխատավարձի վճարման համար։

2.Տալ համաձայնություն բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ոլորտի ներքին գործուղումներ հոդվածից /հոդված 4221/ 185.0 հազ ՀՀ դրամ պակասեցնել, ավելացնելով 65.0 հազ ՀՀ դրամ նույն ոլորտի սարքերի և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում հոդվածին / հոդված 4252/ և 120,0 հազ ՀՀ դրամ կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/։

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ

Կողմ - 7

Դեմ - 0

Ձեռնպահ - 0

 

Համայնքի ղեկավար՝

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան